Չեխիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ երեք աշխատակիցների նկատմամբ
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ իր առաջարկով Չեխիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ:
Նրա խոսքով, այս որոշման պատճառը նրանց պատասխանատվությունն է անցյալ տարի Վրաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի բռնի ճնշման համար։
«Պատճառն այն է, որ նրանք ուղղակիորեն պատասխանատու են Վրաստանում 2023 թվականին խաղաղ ցույցերի դաժան ճնշման համար։ Մենք ձեզ չենք ցանկանում տեսնել Չեխիայում»,– գրել է Լիպավսկին սոցիալական հարթակ X-ում։