Մինչև երբ կշարունակվի արևային եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Մինչև դեկտեմբերի 26-ը ներառյալ Սամցխե-Ջավախեթիում կանխատեսվում է առանց տեղումների, արևային եղանակ, սակայն գիշերային ժամերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի։
Այսօր Ախալցիխեում կլինի արևային եղանակ, ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը կկազմի +4 աստիճան, իսկ գիշերը սպասվում է -6 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին՝ այստեղ ևս կլինի առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկային ժամերին կանխատեսվում է +1 աստիճան, իսկ գիշերը՝ -5 աստիճան։ Նինոծմինդայում սպասվում է 0 աստիճան ցերեկային ժամերին և -5 աստիճան գիշերը։