Մինչև երբ սպասել անձրևային եղանակի Վրաստանում
Վրաստանում ցուրտ և անձրևոտ եղանակը կպահպանվի մինչև մարտի 23-ի առավոտ, իսկ մարտի 24-ից կդիտվի պարզ ու տաք եղանակ։
Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում ցուրտ և անձրևոտ եղանակը կպահպանվի մինչև մարտի 23-ի առավոտ։ Մարտի 24-ից կդիտվի ամպամած և տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մինչև մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ և անձրևոտ եղանակը։ Մարտի 24-ից կդիտվի ամպամած և տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մինչև մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ և անձրևոտ եղանակը։ Մարտի 24-ից կդիտվի ամպամած և տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +19 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) մինչև մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ և անձրևոտ եղանակը։ Մարտի 24-ից օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +15 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) մինչեւ մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ եւ անձրեւոտ եղանակ։ Մարտի 24-ից օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +3, +8 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) մինչև մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ և անձրևային եղանակը։ Այն կփոխվի մարտի 24-ին։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +13 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) մինչև մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ և անձրևոտ եղանակը։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +14 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) մինչև մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ և անձրևոտ եղանակը։ Այն կբարելավվի մարտի 24-ին։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +10 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի) մինչև մարտի 23-ի առավոտ կպահպանվի ցուրտ և ձյունառատ եղանակը։ Այն կբարելավվի մարտի 24-ին։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1, +6 աստիճան։