«Կեցե՜ք, սպասում եմ լարին ռուբլով փոխարինելու մասին լուրերին. Արախամիա
Դավիթ Արախամիան արձագանքում է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և թռիչքների արգելքի չեղարկմանը և ասում, որ «այսօր Ռուսաստանի հետ իրեն հարգող ոչ մի երկիր չի համագործակցում»։
Նրա խոսքով՝ չի զարմանա, եթե «Լարին փոխարինեն ռուբլով»։
«Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկու՞մ: Այսօր Ռուսաստանի հետ իրեն հարգող ոչ մի երկիր չի համագործակցում: Ամբողջ աշխարհը պատժամիջոցներ է սահմանում, Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տալիս, միաժամանակ Ղարիբաշվիլին հայտարարում է առանց վիզայի ռեժիմի մասին։
Կեցե՜ք․ անհամբեր սպասում եմ լարին ռուբլով փոխարինելու մասին լուրերին, մեզ այլևս ոչինչ չի զարմացնի»,- գրել է Արախամիան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է մայիսի 10-ին։ Մայիսի 15-ից վիզային ռեժիմը կհանվի:
Պուտինի հրամանագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանի տարածք մուտք գործել և դուրս գալ առանց վիզաների՝ իրենց անձնագրերի հիման վրա։