Կան լուրջ կասկածներ կեղծիքների վերաբերյալ, ինչը պահանջում է հետաքննություն։ Մեզ անհրաժեշտ է հստակություն այս գործընթացի շուրջ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ անցկացվել է արդար և թափանցիկ ձևով, - այս մասին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց Բուդապեշտում ԵՄ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ, պատասխանելով Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ հարցին։
Նրա խոսքերով՝ վրացի ժողովուրդը անկեղծորեն ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, և Եվրամիությունը շատ կարևոր որոշում է ընդունել՝ երկրին թեկնածուի կարգավիճակ տալով։
«Մենք շատ կարևոր որոշում ընդունեցինք Եվրամիության կողմից, երբ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեցինք։ Ինչ վերաբերում է անցկացված ընտրություններին, կան լուրջ կասկածներ կեղծիքների վերաբերյալ, ինչը պահանջում է հետաքննություն։ Մեզ անհրաժեշտ է հստակություն այս գործընթացի շուրջ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ անցկացվել է արդար և թափանցիկ ձևով», - նշեց Միշելը։
Նրա խոսքով՝ Եվրամիության առաջնորդները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և հստակ ուղերձ կհղեն։