Ախալքալաքում դանակահարել են երիտասարդների
Ախալքալաքի Բավրա գյուղում արձանագրվել է դանակահարման դեպք։ Բավրայում երիտասարդների միջև վեճը ավարտվել է սառը զենքով վնասվածք հասցնելով։
Ինչպես tv9news.ge-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, ձերբակալվել են հանցանքում կասկածվող երկու անձինք։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Գործով քննությունը ընթանում է ՔՕ 117-րդ հոդվածի շրջանակներում, որը նախատեսում է դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու համար 3-ից 6 տարի ազատազրկում։