SSSS

Տնտեսություն
Թանկացած հացն ու գնի պահպանման վրա ծախսված միլիոնները
Վրաստանում հացի գինը թանկացել է 13,2%-ով, սա վերջին տարվա պաշտոնական վիճակագրությունն է։ Համաճարակի սկզբում, երբ համաշխարհային շուկայում ցորենի գինը սկսեց բարձրանալ, իշխանության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ հացի թանկացման պատճառ չկա։ Այս խոստումը կատարելու համար բյուջեից միլիոնավոր լարիներ են ծախսվել սուբսիդավորման վրա, որը կարողացել է ընդամենը մի քանի ամիս պահպանել հացի գինը, այն էլ՝ մասամբ։

Ալյուրի թանկացմանը զուգընթաց, սուբսիդավորման արտոնությունները չեն ազդել փոքր գործարանների վրա: Այս բիզնեսի սեփականատերերը «9-րդ ալիքի» մոտ պատմում են, որ ծրագրի սահմաններում, ալյուրը մյուսների համեմատ, թանկ էին գնել, որի պատճառով շատերը ստիպված էին աշխատել, ստանալով միայն վնաս։

Վրաստանում մենք տարեկան սպառում ենք մոտ 600-700 հազար տոննա ցորեն։ Արտադրանքի մինչև 90%-ը ներմուծվում է։ Երկրում հացահատիկը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Ցորեն ենք գնում նաև Ղազախստանից և Ուկրաինայից։

Այս տարի համաճարակի հետևանքով առաջացած գնային ճգնաժամին գումարվեց ցորենի արտահանման նոր հարկի ներդրումը, որի համաձայն, մեկ տոննա ցորենի գինը բարձրանում է մոտ 65 դոլարով։ Այս ամենն արտահայտվում է հացի սպառողական գնի վրա: Ցորեն ու հաց արտադրողները կառավարությանը կոչ են անում արդյունավետ քայլեր ձեռնարկել ու վերանայել հարկային մեխանիզմները։

Փոքր բիզնեսը անառողջ մրցակցության պայմաններում

Հացի գնի թանկացումը, քաղաքացիներից հետո ամենաշատը հարվածել է փոքր բիզնեսին։ Ախալցիխեի հացի փռերի սեփականատերերն 9-րդ ալիքի հետ զրույցում ասում են, որ հացի գինը պահպանելու համար ստիպված են եղել որոշ ժամանակ աշխատել վնասով:

Անտոն Խեչաշվիլին փոքր հացի փուռ ունի Ախալցիխեի կենտրոնում։ Համաճարակի ողջ ընթացքում նա կարողացել է հացի գինը պահել չնչին շահույթով, որոշ դեպքերում՝ վնասով աշխատելու հաշվին։

«Մենք ձեռնպահ մնացինք [գները բարձրացնելուց], այնքան, որքան կարող էինք, մի քանի շաբաթ է, ինչ մեզ մոտ էլ թանկացավ: Մինչ այդ քիչ թե շատ փորձում էինք հավասարակշռել, բայց ամեն ինչի գները բարձրացան, և մենք էլ ստիպված եղանք բարձրացնել 10-15 թեթրիով», - ասում է Անտոն Խեչաշվիլին:

Հացի թանկացման միտումը նկատվում էր դեռ անցած տարի, ամռանը, դրանից հետո հացի ինքնարժեքն աստիճանաբար բարձրանում էր։ Անտոնի խոսքով, իր հացի փուռը պետական սուբսիդիա չի ստացել, ինչը թույլ կտար արտադրողներին շուկայում առաջին որակի ալյուրը գնել ավելի ցածր գնով՝ 53 լարիով։
«Առանց որևէ օգնության, փորձում էինք չբարձրացնել հացի գինը և միևնույն ժամանակ՝ մրցակցել ավելի մեծ ձեռնարկությունների հետ, այդ իսկ պատճառով, շատ ամիսներ աշխատել ենք ի կորուստ մեզ: Հիմա էլ, չնայած արդեն թանկացրել ենք հացի գինը, բայցևայնպես, այնքան է ամեն ինչ թանկացել, որ հնարավոր է կրկին վնաս կրեմ»,- ասում է Անտոն Խեչաշվիլին և հավելում, որ թանկացումներից հետո իրենց մոտ հաճախորդների թիվը բավականին նվազել է:

17 միլիոն հացի գինը ժամանակավորապես պահպանելու համար և իշխող կուսակցության ֆինանսավորողնորը պետական ծրագրում

«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հացը չի թանկանալու»,- այս խոսոտումը 2020 թվականի նոյեմբերի 27-ին տրվել էր գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի կողմից: Նա հացի գնի պահպանման երաշխիք անվանեց սուբսիդավորման ծրագիրը, որի համաձայն, պետությունը հացի գինը պահպանելու համար, առաջին կարգի ալյուր վաճառողներին կվճարեր գումար, որպեսզի մեկ պարկ ալյուրի գինը չգերազանցեր 53 լարին: Ծրագրի նախնական բյուջեն կազմում էր 10 մլն լարի և պետք է երկարացվեր մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը:

Կառավարության կողմից հաստատված սուբսիդիան վերաբերվեց միայն խոշոր հացածախ ընկերություններին: Ըստ պայմանների, ծրագրին կարող էին մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք վերջին երեք ամսում չեն գնել 120 տոննայից պակաս ալյուր։

Փորձագետների կարծիքով՝ այս վերապահումը բիզնեսին համար ստեղծեց անհավասար պայմաններ, ինչը շուկայում ստեղծեց ոչ մրցակցային միջավայր։ Ծրագրի մեկնարկից անմիջապես հետո որոշ մարզերում հացը թանկացավ:

Ավելի ուշ՝ 2020 թվականի ապրիլին, ծրագրի իրականացման ժամկետը երկարաձցվեց մինչև յոթ ամիս, իսկ բյուջեն աճեց, մինչև 17 միլիոն լարի։

Գյուղատնտեսության նախարարության կողմից 9-րդ ալիքին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծրագրով սուբսիդավորվել է 54 հազար տոննա ալյուր։ Նրանում մասնակցել է ութ ընկերություն։

Այս ընկերությունների հետ առնչվող որոշ անձինք նաև իշխող կուսակցության քաղաքական ֆինանսավորողներ են։ Նրանք տարբեր ժամանակաշրջաններում ֆինանսավորել են «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավը։

Այդպիսի ընկերություններից է «Բեղելիա» ՍՊԸ-ն, որի տնօրենը «Վրացական երազանք»-ին վերջին երկու տարում նվիրաբերել է 20 հազար լարի։ Ռեեստրի տյալների համաձայն, ընկերության սեփականատերը Ղազախստանում գրանցված «Նոմադ Ասեցիա» ՍՊԸ-ն է, իսկ տնօրենը՝ Վլադիմեր Բիձինաշվիլին։

Շահառուների թվում է «Berville Group» ՍՊԸ-ն, որի 99%-ը պատկանում է գործարար Նուրու Չանքսելիանիին։ Նա իշխող թիմին ֆինանսավորում է 2016 թվականից և ընդհանուր առմամբ ծախսել է մինչև 50 000 լարի։

Երազանքի ազդեցիկ դոնորներից են սուբսիդավորման ծրագրի մասնակից ևս մեկ ընկերության՝ ՍՊԸ «Ջեոմոլի» հետ կապված անձինք: Այս ընկերության տնօրենը Բեսիկ Բեժաշվիլին է, ով 2016 թվականին Վրացական երազանքին նվիրաբերել է 50 հազար լարի:

Չնայած խնդրանքին՝ նախարարության տրամադրած տեղեկատվությունից պարզ չէ, թե սուբսիդավորման ծրագրով նախատեսված 17 մլն լարիից որ ընկերությունը որքան է ապահովել։

Ինչպիսի լուծում են տեսնում, և ինչ ակնկալիքներ ունեն ոլորտի մասնագետները
Քանի որ այս տարվա ցորենի պաշարներն արդեն իսկ հավաքվել են ցորեն արտադրող երկրներում, փորձագետները գոնե մինչև նոր բերքահավաքը հացահատիկի գների բարձրացում չեն ակնկալում։ Սակայն կփոխվի՞ արդյոք առաջիկայում հացի ինքնարժեքը, դա հացահատիկի գնից բացի կախված է բազմաթիվ այլ գործոններից։

Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան ասում է, որ 2021 թվականի հունիսից, երբ Ռուսաստանը սահմանեց արտահանվող ցորենի նոր հարկը, Վրաստանը բախվեց մեկ այլ կարևոր մարտահրավերի։ Ներկայումս Ռուսաստանից պատրաստի ալյուր ներկրելն ավելի էժան է, քան ներկրել ցորենն ու տեղում արտադրելը (քանի որ ցորենի համար սահմանված հարկը չի տարածվում ալյուրի վրա)։ Սա վտանգ է ներկայացնում ինչպես գործարանների աշխատանքի, այնպես էլ երկրի պարենային անվտանգության համար։

«Ելնելով նրանից, որ մեր գործարանների արտադրած ալյուրը գնային առումով չի կարող մրցակցել ներկրվածի հետ, մի քանի գործարաններ արդեն դադարել են աշխատել։ Հետևաբար, ալյուրի ներմուծումն ավելացել է, ինչը հանգեցրել է ցորենի պաշարների կրճատմանը։ Պետք է լինի այնպիսի հարաբերակցություն, որը չի խաթարի պարենային անվտանգությունը: Միաժամանակ երկիրը պետք է հոգ տանի, որ հացի թանկացումը ցավալի ազդեցություն չունենա բնակչության բարեկեցության վրա», - պարզաբանում է Լևան Սիլագավան՝ «Իններորդ ալիքի»-ի հետ զրույցում։ Նրա խոսքով, ոլորտը նմանատիպ նախաձեռնությամբ արդեն դիմել է կառավարությանը:

Հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն նույնպես հարկային համակարգի վերանայումն այս առումով անհրաժեշտ է համարում, սակայն ալյուրի ներկրման հարցում նրա դիրքորոշումն այլ է՝ նա կարծում է, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի հացի ինքնարժեքը հարկերի հետ հավասարակշռելը։

«Հարկային բեռը հացի ինքնարժեքի կարեւորագույն բաղադրիչներից է։ Ադրբեջանն, օրինակ, ընդհանրապես վերացրել է հացամթերքի ԱԱՀ-ն։ Որոշ երկրներում, համեմատած այլ ապրանքների հետ, այդ հարկը չի գերազանցում 10%-ը»,- ասում է Դոլիձեն:

«Մինչ նոր բերքահավաքը համաշխարհային շուկայում գների փոփոխություն չի սպասվում»
,- ասել է Մալխազ Դոլիձեն։

Ինչ վերաբերում է պարենային անվտանգության ռիսկերին, ապա ոլորտի փորձագետը կարծում է, որ այս առումով երկրին վտանգ չի սպառնա, եթե բերքահավաքի ընթացքում անհրաժեշտ քանակությամբ ցորեն պաշարենք։

«Ընդհանրապես լավ կլինի, երբ ցորենի բերքահավաքի շրջան է, այնտեղ, որտեղից ներկրվում է ցորենը, ստեղծենք պաշարներ և ոչ թե խոչընդոտներ: Ես միշտ ասում եմ, որ շուկայական տնտեսության սկզբունքները պետք է պահպանվեն»,- ասում է Մալխազ Դոլիձեն:

ՄԱԿ-ի գյուղատնտեսական գործակալության խորհրդատվության համաձայն՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար երկիրը պետք է ունենա առնվազն երկու ամսվա ցորենի պաշար (80 հազար տոննա): Փորձագետները կանխատեսում են, որ եթե շարունակվի ալյուրի զանգվածային ներկրումը երկիր, և վտանգվի գործարանների աշխատանքը, երկրի պարենային անվտանգությանը զգալի վտանգ կսպառնա: Այս ամենը ազդեցություն կգործի գնի վրա, քանի որ ոչ ոք չգիտի, թե երբ Ռուսաստանը կսահմանի հարկ ալյուրի արտահանման համար: Ուստի մասնագետները լուծումը տեսնում են տեղական արտադրության ուժեղացման եւ ռուսական ցորենից կախվածությունը նվազեցնելու մեջ։
Facebook Twitter
თეგები: թանկացում / Հացի գին / ցորեն /
Եղանակը
Թբիլիսի -1 °C
img
Բորջոմի 1 °C
img
Ադիգենի 10 °C
img
Ախալցիխե -5 °C
img
Ասպինձա -6 °C
img
Ախալքալաք -8 °C
img
Նինոծմինդա -8 °C
img
Աբասթուման -5 °C
img
Բակուրիան -1 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1636
EUR
EUR
1
2.9287
RUB
RUB
100
2.7146
TRY
TRY
1
0.0802
USD
USD
1
2.8395
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink al hack forum organik hit omegle live+18 film izleMarsbahis girişvozolbetivobonus veren casino sitesihttps://w88fm.top/casibombetbababetbabacasibommarsbahisCasibom TWİTTERJojobet TWİTTERkalebetayvalık zeytinyağımatbettipobet girişpijama takımıpijamatipobet girişdeneme bonusu veren sitelerlink vao w88 moi nhatEkrem Abideneme bonusu veren sitelerMostbethttps://www.vozoldiyari.com/casinolevantsabahlıkotobetotobetdeneme bonusu veren sitelerultrabetultrabet twitterToy Poodleistanbul escortpaykwikvirabetdeneme bonusu veren sitelertümbet giriş30 tl bonus veren sitelerlilibetlilibetbest online casino indiaindia online bettingMikiカジノMikiカジノ 入金不要ボーナスceltabetbycasino güncel girişオンラインカジノzbahisrulet siteleripoker sitelerimariobet giriş1xbet Yeni Girişcasinolevantcasinolevantvozol puffxeno executornew bitcoin casinosbitcoin sports bettingSilineceklernew online casinos canadaonline casino ontarioonline casino canadabitcoin casinostipobettipobetMariobetnew online casinobest betting sitesonline sports bettingno deposit bonusxslotbankobetjackbetzbahisbetpubliconwincasibomcasinolevantlayarkaca21bankobetsohbet hattımarsbahis girişcratosslottaraftarium24selçuksportsmavibetsuperbetinmavibetcasibom girişdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom güncel girişbagonbetgarAlev casinoRoku bet güncel girişOnwinMeritkingMeritkingyoutube to mp3deneme bonusu veren sitelersekabethitbetmarsbahis girişcasibomParibahisistanbul escorttaraftarium24akcebet girişcasinomegacasinomega girişakcebetceltabetdeneme bonusu veren sitelermatbetcasino siteleristreameastimajbet1472meritking1615 com450marsbahiscasibom731cratosroyalbet767kmar sitelerimeritking1615cratosroyalbet767casibom731 com450marsbahis comimajbet1472 commatbetcasibom güncel girişgrandpashabetcasinolevantimajbetcasibomfixbetultrabetultrabetultrabetjojobet girişeduiptvkağıthane escortdeneme bonusu veren siteleronwin yeni girişanime defenders scriptmatadorbetekrem abicenabetcasibommeritkingasyabahissekabetpinbahisextrabettubidysnaptiktubidyacehgroundyoutube downloadermp3 juicebycasinoligobetdeniz taşımacılığıCasibom GirişCasibom Girişcasibom güncel girişextrabet girişextrabetcasinomegasultanbetbetivo girişxslotAnkara Escortjackbetcasinolevantekrem abibetofficecasibom girişsekabet 1269romabetcasibompin uppinupmarsbahis7slotsmavibetimajbet1xbetslot siteleriBetkanyonbetgaristanbul escortdeneme bonusuoleybet girişotobetcasibominagaming1winbets10matadorbet2024 deneme bonusu veren sitelerjojobetVdcasinoVdcasinocasino sitelerijackbetjustin tvcasibom güncel girişcasibom girişcasibomcasibom güncel girişcasibom girişcasibomtipobet girişcasibom girişligobetjojobetGrandpashabetDeneme Bonusu 2025Grandpashabetaresbetselçuksportscasibomtempobetbetnanovozolonwinsekabetimajbetdeneme bonusu veren sitelerpin uppinupcasibom girişdeneme bonusumatadorbet twitterMobil Ödeme Bozdurma otobetekrem abi sitelercenabetsvensk casinobetpuanmatbetholiganbetbetpuanroketbetromabetnya casinon sverigebasaribetcasibom günceldizipalxslotselçuksportsotobetHiltonbet Giriş casibomGüvenilir Medyumlarcasibomjustintvizlejojobet girişAntalya escortAnkara escortSapanca escortCasibomultrabetetorobetcasibomcasibomcasibomaresbetcasibomBets10 TWİTTERMobilbahis TWİTTERSahabet TWİTTEROnwin TWİTTERMeritbet TWİTTERHoliganbet TWİTTERMatbet TWİTTEROtobet TWİTTERBetebet TWİTTERGalabet TWİTTERbetexpersultanbetparibahisbets10 twitterbets10 twitterlunabetpiabetbetsmovegoldenbahisbetnanojojobetlimanbetbetgartrbetvirabetdumanbetsahabetextrabetcasibomextrabetextrabet girişnakitbahisdumanbetgrandpashabetdinamobetvaycasinoultrabetmadridbetimajbetmatbetsekabetsahabetonwinmarsbahisholiganbetmatadorbetmeritbetrestbetpinbahistrendbetmatadorbetbetkanyonmeritbetbets10 twittermadridbetmatadorbet twitteronwinmeritking girişkulisbetsahabetmatadorbetkingroyalmatadorbetmarsbahisotobetmatbet twitterholiganbetjojobetjojobetjojobetmatbet twittermavibet twittermeritking twittercasibomjojobet girişcasibommobilbahis twittersekabet twitterbets10 twitterkralbetimajbetgrandpashabet twitterzbahisrestbetkingroyalmatadorbetbets10sahabetimajbetsekabetonwinmatbeterotik film izlecasibom girişBizbet Girişbetturkeytümbetxslotbetsilinstarzbetcasibom girişmarsbahismarsbahis girişgiftcardmall/mygiftcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomcasibommeritkingdumanbetbets10mobilbahis1xbetelexbetngsbahisgassal izlebilgilikizlar.com.trçevre ve şehircilik bakanlığı personel alımlarıkalebettempobetasyabahisperabetbetinpusulabetmaltcasinotarafbetklasbahismatadorbetklasbahisodeonbettempobetsafirbetbetciobetsatPusulabetcoinbarjojobet twitterbetboosavoybettingprensbetextrabetpinco girişjojobetkolaybetPhilip Capitalextrabetkingbettingcasibomcasibomcasibomgiftcardmall/mygiftcasibom girişcasibomcasibom girişbetebetgiftcardmall/mygiftromabetvbetcasibombetgitbetewinartemisbetkingroyalpusulabetsahabetsahabetsahabetcasibom twitterholiganbet twitterbetnanoasyabahisoslobetamkbetjojobetspincoantep escortcasibom girişsahabetCasibom girişjojobet girişjojobetjojobet güncelizmir escortizmir escortcasibom1xbetbihis sitiliri 2025showbahisromabetgoldenbahis,goldenbahis giriş