Անձրև և ջերմաստիճանի նվազում. եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Սամցխե-Ջավախքում այս շաբաթ սպասվում է անձրեւ։ Ախալցիխեում հունիսի 14-ին հիմնականում փոփոխական եղանակ է կանխատեսվում։ Ցերեկը պետք է սպասել 22, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, այստեղ էլ անձրեւ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 17, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Անկայուն եղանակ է սպասվում նաև մարզի հանգստավայրերում։ Աբասթումանիում ցերեկային առավելագույն ջերմաստիճանը 20 աստիճան է, իսկ գիշերը՝ 11, Բակուրիանիում՝ ցերեկը՝ 16, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։