Դոլարի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա կնվազի հօգուտ յուանի. Գրեֆ
Չինաստանն անխուսափելիորեն կդառնա Ռուսաստանի առանցքային գործընկերը, իսկ դոլարի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա կնվազի հօգուտ ռուբլու և յուանի, ասել է Sberbank-ի ղեկավար Գերման Գրեֆը WEF-ում առցանց ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ավանդական խոշորագույն առևտրային գործընկերը՝ Եվրոպան, դուրս է մնացել:
«Ռուսական տնտեսությունը միտված է արտահանմանը, ուստի այս իրավիճակի ակնհայտ ու բնական հետևանքն այն է, որ, իհարկե, Չինաստանը կդառնա Ռուսաստանի ամենամեծ գործընկերը»,- ասել է Գրեֆը։
Նա նշել է, որ Ռուսաստանի կախվածությունը Արեւելքի խոշորագույն առևտրային գործընկերներից, առաջին հերթին Չինաստանից, կաճի։ «Ես դա կանվանեի «համագործակցության զարգացում» տերմինը, իսկ արտահանմանն ուղղված տնտեսության համար առանցքային գործընկերները պետք է անխուսափելի լինեն, և Չինաստանն անխուսափելիորեն կդառնա Ռուսաստանի համար այդպիսի առանցքային գործընկեր»,- ասել է բանկիրը։