Լարին արժեզրկվել է ռուբլու նկատմամբ
Վրաստանի Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն, այսօր լարին արժեզրկվել է ռուբլու նկատմամբ:
Ըստ սեպտեմբերի 27-ի պաշտոնական տյալների, դոլարը կազմում է 2.8344 լարի, մեկ եվրոն արժե 2.7352 լարի, 1000 դրամն արժե 6.8955 լարի։
Ախալքալաքի փոխանակման կետերում ռուբլին արդեն մի քանի օր է պահպանում է նույն արժեքը:
100 դոլարը վաճառվում է 282 լարիով, գնվում՝ 284 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 46 լարիով, գնվում՝ 47 լարիով
100 եվրոն վաճառվում է 272 լարիով, գնվում՝ 274 լարիով