Ազգային բանկը լարիի նոր փոխարժեք է սահմանել
Լարին արժևորվել է բոլոր արտարժույթների նկատմամբ: 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,8228 լարի։ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօրվա սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,8228 լարի։ Գործող փոխարժեքը կազմում էր 2,8291 լարի։ Ըստ այդմ՝ դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0063 լարի։
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,7590 լարի է։ Մինչդեռ երեկվա փոխարժեքը կազմել էր 2,7623 լարի։ Ըստ այդմ՝ եվրոյի փոփոխությունը կազմել է 0,0033 լարի։
100 ռուբլին այսօր վաճառվում է 4,7854 լարիով:
Ախալքալաքում եվրոն թանկացել է, ռուբլին մի քանի օր է պահպանում է նույն փոխարժեքը: Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հետևյալն է.
100 դոլարը վաճառվում է 281 լարիով, գնվում՝ 283 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 44,5 լարիով, գնվում՝ 46 լարիով
100 եվրոն վաճառվում է 285 լարիով, գնվում՝ 288 լարիով