Ալյուրի գինը նվազել է 13 լարիով
Այսօրվա դրությամբ մեկ պարկ ալյուրի գինը նվազել է 13 լարիով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրենը: Լևան Սիլագավայի խոսքով գների նվազումը պայմանավորված է երկու գործոնով՝ ուկրաինական միջանցքով և Ռուսաստանում ցորենի առատ բերքով։
«Շուկաներում ցորենի գինը նվազել է: 2-3 ամիս առաջ ցիրենի գինը բարձրագույն գագաթնակետին էր՝ տատանվում էր 400 դոլարի սահմաններում, իսկ այսօր ներկրվող ցորենի գինը 320 դոլարի սահմաններում է։ Նաև պիկի ժամանակ 1 պարկ առաջին որակի ալյուրի գինը 85 լարի էր, այսօր՝ 72 լարի արժե։ 10 թեթրիով էժանացել է նաև հացի գինը»,- ասել է Սիլագավան։
Ըստ նրա, նոյեմբերին կավարտվի, այսպես կոչված, ցորենի միջանցքի առաջին հատվածը, ինչը կարող է որոշակի ռիսկեր ստեղծել գների կայունության համար։