Թոշակառուների ընդհանուր վարկը գերազանցում է 330 մլն լարին
«Liberty Bank»-ի կողմից Վրաստանի Ազգային բանկին ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ 360,000 հաճախորդ ներկայումս ունի կենսաթոշակներով ապահովված վարկ։
Ըստ ֆինանսական փաստաթղթերի՝ այդ վարկերի գումարը կազմում է 334 մլն լարի։ Ըստ այդմ, մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը կազմել է 924 լարի։ Ընդհանուր առմամբ, կենսաթոշակային վարկերը կազմում են բանկի վարկային պորտֆելի 14%-ը։
Բացի այդ, երրորդ եռամսյակում տրված կենսաթոշակային վարկերի միջին կշռված անվանական տոկոսադրույքը կազմել է 35.4%:
Տեղեկացնենք, որ 2022 թվականի մայիսին «Լիբերթի Բանկը» հերթական անգամ շահել է պետության կողմից հայտարարված մրցույթը և ստացել հաջորդ 7 տարիների կենսաթոշակ տրամադրելու իրավունք։ Այս ծառայության համար բանկը պետությունից կստանա տարեկան 15 մլն լարի կամ ընդհանուր առմամբ 105 մլն լարի։
Ցուցանիշը ներառում է ինչպես տարիքային կենսաթոշակառուների, այնպես էլ սոցիալական կենսաթոշակ ստացողների քանակը։