Վրաստանի ու Հայաստանի արժույթները դոլարի նկատմամբ լավագույններից են․ Bloomberg
Bloomberg-ը գրում է, որ Վրաստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի արժույթները ԱՄՆ դոլարի նկատմամբ լավագույններից են այն բանից հետո, երբ փետրվարից տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ հաստատվել են այդ երկրներում՝ իրենց հետ բերելով միլիարդավոր դոլարների համարժեք խնայողություններ։
Տարեսկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 22%-ով՝ դառնալով աշխարհի առաջատար արժույթը, ըստ Bloomberg-ի կազմած տվյալների։ Վրացական լարին եւ տաջիկական սոմոնին արժեւորվել են համապատասխանաբար ավելի քան 16%-ով եւ 10%-ով՝ շրջանցելով ռուսական ռուբլու աճին։
«Հենց ռուսաստանցիներն են, որ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով երկար ժամանակով տեղափոխվում են այդ երկրներ, իրենց փողերը պահում են նման արժույթներով եւ ուռճացնում փոխարժեքը»,- ասում է Նատալյա Միլչակովան Freedom Holding Corp-ից։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ պատերազմը բացատրում է այս տարի Ռուսաստանից Վրաստան եկող տրանսֆերտների 5 անգամ աճը, որը կազմում է բոլոր փոխանցումների ավելի քան 60%-ը եւ գերազանցում է 1,75 մլրդ դոլարը։ Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն առաջին տասը ամիսներին կազմել են 2,8 մլրդ դոլար՝ գրեթե չորս անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Հոկտեմբերին դրանք հասել են ամենաբարձր մակարդակին՝ առնվազն 2004 թվականից ի վեր, հայտնել է Հայաստանի կենտրոնական բանկը:
Արժույթի միջազգային հիմնադրամը ողջ տարվա համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 10 տոկոս՝ մատնանշելով «պատերազմի հետեւանքով առաջացած ներգաղթի եւ ֆինանսական ներհոսքի աճը»: Մինչդեռ Հայաստանի Կենտրոնական բանկը ռուսների հոսքի պատճառով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,9%-ից բարձրացրեց 13%-ի։
«Տրանսֆերտների աճը, անշուշտ, բացատրում է նման արագ աճը»,- ասել է Լավրովան: Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում դրամական փոխանցումները նպաստել են սպառողական պահանջարկի աճին եւ բնակարանաշինությանը: