Վրաստանը Լարսի մաքսակետից հետ է վերադարձրել 42 հազար կգ կարտոֆիլ
Վրաստանը Լարսի մաքսակետից հետ է վերադարձրել 42 հազար կգ կարտոֆիլ։ Այս մասին հայտնում են Եկամուտների ծառայությունից։
«Կազբեգի» մաքսակետում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից տարբեր երկրներից ներկրված 42 հազար կգ կարտոֆիլ: Ստուգման արդյունքում ապրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն»,- ասված է տեղեկատվության մեջ։
Նշված ապրանքները, համաձայն Վրաստանի կառավարության N463 որոշման, ենթակա են վերադարձման արտահանող երկիր։