Տնտեսություն
Մեկ ընտանիքի միջին ամսական եկամուտը կազմել է 1453,8 լարի. 2022 թվականի տվյալներ
2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական եկամուտների ծավալը [դրամական և ոչ դրամական միջոցներ] աճել է 17 տոկոսով։

Մասնավորապես, Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական եկամուտը կազմել է 1 596,1 մլն լարի, ինչը 17,3 տոկոսով ավելի է 2021 թվականի համանման ցուցանիշից։

Մեկ տնային տնտեսության միջին ամսական եկամուտն աճել է 19%-ով և կազմել 1453.8 լարի, իսկ մեկ անձի հաշվով աճել է 18.6%-ով և կազմել 432.7 լարի։ Ըստ հետազոտության արդյունքների՝ տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրը կանխիկ եկամուտներն ու փոխանցումներն են, որոնց տեսակարար կշիռը 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 0,9 տոկոսային կետով և կազմել 86,9%։

Երկրի բնակչության ընդհանուր միջին ամսական եկամուտը քաղաքատիպ բնակավայրերում աճել է 15%-ով և կազմել 967,9 մլն լարի, իսկ գյուղական բնակավայրերում աճել է 21,4%-ով և կազմել 628,1 մլն լարի։

2022 թվականին դրամական եկամուտների և տրանսֆերտների կառուցվածքում զգալի մասնաբաժին ունեն վարձու աշխատանքից ստացված եկամուտները, որոնց տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 0,2 տոկոսային կետով և կազմել 46%։ 2,2 տոկոսային կետով աճել է նաև ինքնազբաղվածությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը և հավասար է 12,4 տոկոսի։ Թոշակներից, կրթաթոշակներից և սոցիալական օգնությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.0 տոկոսային կետով և կազմել 21.6 տոկոս։

2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական ծախսերը կազմել են 1551,9 մլն լարի, ինչը 20,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։

Երկրի բնակչության ընդհանուր ծախսերը քաղաքատիպ բնակավայրերում աճել են 19,2%-ով և կազմել 951,5 մլն լարի, իսկ գյուղական բնակավայրերում աճել են 22,2%-ով և կազմել 600,4 մլն լարի։
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.