Ոորտներ, որտեղ ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերն են գրանցվում
2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 17,1 տոկոսով կամ 263,2 լարիով և կազմել 1804,5 լարի։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ «Geostat»-ի՝ գործունեության տեսակից ելնելով, համեմատաբար բարձր աշխատավարձ է գրանցվել հետևյալ ոլորտներում.
Տեղեկատվություն և հաղորդակցություն – 3,799,8 լարի;
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3 181,4 լարի;
Շինարարություն - 2 590,3 լարի;
Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2 525 լարի։
Իսկ 2023 թվականի 2-րդ եռամսյակի տվյալներով համեմատաբար ցածր աշխատավարձ է արձանագրվում հետևյալ ոլորտներում.
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 1 277,3 լարի;
Ջրամատակարարում և թափոնների կառավարում` 1 149,7 լարի;
Կրթություն - 1 048.7 լարի: