Կթանկանա՞ արդյոք հացը՝ ասոցիացիայի ակնկալիքները
Ներմուծվող ալյուրի վրա հարկի սահմանումը դրական է աշխատել, և ոլորտում կայունություն է նկատվում, այս մասին խոսում է Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան։ Ըստ նրա՝ հենց այդ պատճառով է, որ այսօր հացի գինը կայուն է, եւ դրան ոչինչ չի սպառնում։
«Բանաձեւը լրջորեն աշխատեց եւ այսօր շուկայում կայունացում կա։ Ուստի հրամանագրի երկարաձգումը շարունակում է այս կայուն իրավիճակը, այդ թվում՝ ֆերմերների համար հունիսյան բերքի մատակարարման, ջրաղացների կայուն գործունեության և հացի գնի համար։ Հացի գինը կայուն է, ոչինչ չի սպառնում»,- ասաց Սիլագավան։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ալյուր արտադրողների ասոցիացիան և տեղական հացահատիկային ֆերմերները պահանջում էին Վրաստանում ներմուծվող ալյուրի վրա հարկ սահմանել։ Նրանք որպես պատճառ նշել են ցորենի վրա Ռուսաստանի սահմանած մաքսային հարկը, որը, ըստ նրանց, ստեղծել է մրցակցության անհավասար պայմաններ։
Նրանց խնդրանքից հետո, կառավարության որոշմամբ, ալյուրի ներմուծման հարկը ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսից և կազմել է 50 լարի մեկ տոննայի համար։ Հետագայում՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, այս հարկը հասցվել է 250 լարիի։ Հարկը պետք է գործեր մինչև 2024 թվականի մարտի 1-ը, սակայն երեկ հայտարարվեց, որ ներմուծման հարկը երկարացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը։
Տեղեկության համար նշենք, որ բացի ալյուրից, ներմուծման հարկը գործում է նաև գարու վրա, որի գինը մեկ տոննայի համար կազմում է 100 լարի։