Սպասվում է անձրև, ծովում՝ փոթորիկ. Եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում նոյեմբերի 3-ին Արեւմտյան Վրաստանում սպասվող եղանակի կանխատեսման մասին։
Գործակալության տվյալներով, նոյեմբերի 3-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալ փոթորիկ։
«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի էական բարձրացման, իսկ լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակը միջին է)»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։