Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 5-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ձյուն, բարձրադիր շրջաններում՝ ուժեղ բուք։
Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ Վրաստանի տարածքի մեծ մասում կփչի արևմտյան ուժեղ քամի։ Ծովում հնարավոր է 4-6 բալանոց փոթորիկ։
«Հնարավոր է, որ սպասվող տեղումները առաջացնեն Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի բարձրացում, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների սկիզբ և ակտիվացում (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- տեղեկանում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։