Ամբաստանյալները 7 անձի դանակով առողջական ծանր վնասվածքներ են հասցրել. ՆԳՆ
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ խմբով կատարված յոթ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ։
ՆԳՆ կատարած քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 24-ին Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում ամբաստանյալները խմբով 7 տուժածի դանակով առողջական ծանր վնասվածքներ են հասցրել։
Իրավապահները ամբաստանյալներին ձերբակալել են նոյեմբերի 25-ին։ Մեկ անձին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի «լ» ենթակետով, իսկ մյուսին՝ 117-րդ հոդվածի 3-րդ մասի «մ» և «լ» ենթակետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, երկու կամ ավելի շատ անձանց նկատմամբ, որոնք կատարվել են խմբով), որը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 13 տարի ժամկետով:
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։
Այս մասին տեղեկություն է տարածում դատախազության մամուլի ծառայությունը։