Մզիա Ամաղլոբելին կլինիկայից կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ
«Նետգազեթի» և «Բաթումելեբի» պարբերականների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին այսօր «Վիվամեդ» կլինիկայից կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին ասված է Երիտասարդ Իրավաբանների ասոցիացիայի տարածած տեղեկատվության մեջ։
Բացի այդ, ինչպես հայտնել են միությունում, Մզիա Ամաղլոբելին ցանկանում է անձամբ մասնակցել մարտի 4-ին Բաթումիի քաղաքային դատարանում նախատեսված գործընթացին՝ իր փաստաբանների հետ միասին։
«Մզիա Ամաղլոբելին այսօր «Վիվամեդ» կլինիկայից կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա ցանկացել է վերադառնալ թե՛ հացադուլի ժամանակ, թե՛ հիմա։ Նա նաև ցանկանում է անձամբ մասնակցել մարտի 4-ին Բաթումիի քաղաքային դատարանում նախատեսված գործընթացին՝ իր փաստաբանների հետ»,- հայտնել են Երիտասարդ Իրավաբանների միությունից: