Վրաստանում հիմնվել է «Վրաստան-Ռուսաստան Բիզնես Ասոցիացիան»
Վրաստանում հիմնվել է «Վրաստան-Ռուսաստան Բիզնես Ասոցիացիան»։ Ըստ ձեռնարկատիրական ռեեստրի տվյալների, ասոցիացիան գրանցվել է 2025 թվականի հունվարի 28-ին։
Փաստաթղթերի համաձայն, ասոցիացիայի գործադիր տնօրենը Գիորգի Մուսխելիշվիլին է, իսկ գլխավոր տնօրենը՝ Մարատ Շայդաևը, ով ունի Վրաստանի և Ռուսաստանի կրկնակի քաղաքացիություն։
Ռեեստրի տվյալներով, «Վրաստան-Ռուսաստան Բիզնես Ասոցիացիայի» վարչության նախագահը կլինի Զազա Նիշնիանիձեն, ով նույնպես երկակի՝ վրացական և ռուսական քաղաքացիություն ունի։
Նույնպես, ասոցիացիայի վարչության մյուս անդամները ևս Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։