Վրաստանում առանց իրավունքի գտնվող հինգ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և սահմանապահ ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում Բանգլադեշի, Նիգերիայի և Իրանի հինգ քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ։
Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրությունում, պարզվել է, որ ձերբակալված անձինք, «Օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի համաձայն, գտնվում էին երկրում առանց իրավական հիմքի։
«Նրանք չարաշահում էին ապաստանի ընթացակարգով նախատեսված ժամկետները և տարիներ շարունակ գտնվում էին երկրում առանց իրավական հիմքի։
Ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման որոշմամբ սահմանված ժամկետներից, ինչը ենթադրում է երկրի կամավոր լքումը, ինչի արդյունքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունն ընդունել է նրանց ձերբակալելու որոշումը։
Որոշման կատարումն ապահովելու նպատակով տվյալ պահին ձերբակալված անձինք գտնվում են միգրացիայի վարչության ժամանակավոր կացարանում՝ հետագայում իրենց ծագման երկիր վերադարձման նպատակով», – նշված է հաղորդագրությունում։