Քաղաքացու բնակարանում հայտնաբերել են պայթուցիկ և ռազմական նյութեր
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, համակցված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, քաղաքացու բնակարանից հայտնաբերել և առգրավել է տարբեր տեսակի պայթուցիկ և ռազմական նյութեր։
ՊԱԾ-ի տեղեկությամբ՝ անհետաձգելի խուզարկությունը կատարվել է ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա։
Հետաքննությունն իրականացվում է ՊԱԾ հակահետախուզության վարչության կողմից, որի շրջանակում ակտիվորեն շարունակվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումները։