Սամցխե-Ջավախեթիում գյուղացիները միջին որակի բերք են ստացել:
Նրանք բանջարեղենի քանակից նույնպես չեն դժգոհում: Դեռ գարնանային անբարենպաստ եղանակային պայմանների դիմաց էին պայքարում: Այժմ ամենակարևորն այն է, որ բերքի արժեքը լինի ձեռնմխելի:
Վերին Սխվիլսիում բնակվող Դավիթ Պապիձեն տարվա եկամուտը արդեն տանն է տեղավորել: Հողագործը մեկ հեկտար հողամասից ստացել է 20 տոննա բանջարեղեն: Այժմ հիմնական խնդիրը պետք է լուծվի: Կարտոֆիլը պետք է վաճառվի այնպիսի գնով, որ ծածկի բերքի ծախսերը և ձմռանը ապահովի ընտանիքը:
«Պարարտանյութ, դեղորայք և ոռոգում է հարկավոր: Կարտոֆիլմի սերմն ամեն տարի գնում եմ: Խանութներում այնպիսի արժեքներ են, որ չենք կարող մոտենալ անգամ:Հիմա Ծալկաից եմ բերել, մեկ տոննա սերմի համար վճարել եմ 1 500 լարի», - ասում է Դավիթ Պապիձեն:
Նրա նման Սխվիլիսիում գրեթե բոլորը գոհ են կարտոֆիլի բերքից: Տեղացիների եկամուտի հիմնական աղբյուրը բանջարեղենի վաճառքից ստացած գումարն է:Սխվիլիսիում ասում են, որ կարտոֆիլի շուկայական գինը ավելի ցածր է, քան սկզբնական արժեքը: Բանջարեղենն արժի 50 թեթրի ինչը տեղացիների խոսքով, միայն ծախսերն է ծածկում :
« Այս տարի բացի կարտոֆիլից ոչինչ չենք ստացել:Այն էլ, ինչ գնով էլ վաճառենք, միևնույն է միայն ծախսերն ենք ծածկելու», - պատմում է գյուղի բնակիչ Գրիքոր Համբարյանը:
«Ամեն ինչ կախված է ծախսերի հետ: Հիմա մեկ կգ կարտոֆիլն արժե 50-60 թեթրի: Լավ ապրելու համար լավ բերք և ձեռնտու գին է հարկավոր», -ասում է Համբարձում Համբարձումյանը:
«Ամեն ինչ ինքներս ենք գնում, ոռոգման ջուր, սերմ: Պետությունը ոչնչով չի ոգնում: Կարտոֆիլն անցած տարի էլ արժեք չուներ», -ասում է Վերին Սխվիլիսիի բնակիչ Պողոս Իգիթբաշյանը:
Մակվալա Բեշքենաձեն այն ֆերմերների թվին է պատկանում, ովքեր կարտոֆիլի բերքից դժգոհ են: Գյուղացին ասում է, որ սա վերջին չորս տարիների ընթացքում չմշակված հողի արդյունքն է:
« Ստիպված եմ կրճատել դեղորայքի համար նախատեսված գումարից, որպեսզի սերմ ձեռք բերեմ: Ամուսինս բժշկի օգնության կարիք ունի, բայց ինչպե՞ս տանեմ: Չկարողացա անգամ կարտոֆիլը վաճառել»,- պատմում է կինը:
Ըստ գյուղատնտեսության նախարարության Սամցխե-Ջավախեթիում կարտոֆիլի բերքը կազմել է 16.000 հա, Ինչը նախորդ տարվա համեմատ 20% -ով պակաս է: Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժնի պետը ասում է, որ այս տարվա բերքը չի արդարացրել նրանց սպասելիքները: Կլիմայական պայմանների եւ անարդյունավետ սերմի պատճառով հայտնաբերվել են շատ հիվանդություններ: Նանա Զուբաշվիլին նշում է, որ պետությունը աստիճանաբար անցնում է դոտացիաի իրավիճակից:
« Անթույլատրելի է, որ ֆերմերը միշտ կախված լինի պետությունից: Ճիշտ է, նրանք ավելի շատ ծախսում են, քան ձեռք բերում, բայցևայնպես, պետությունը չի լարող օգնել այս հարցում: Մենք օգնում ենք ֆերմերներին մարքեթինգում: Գնորդների հետ ենք կապում, տեղեկություն ենք փոխանցում թե ինչպես փաթեթավորել: Խնդիրը, որը հուզում է բոլոր ագարակապետներին գյուղատնտեսության պահեստի պակասն է: Տարածաշրջանում միայն երկու պահեստ կա:» - ասում է Նանա Զուբաշվիլին:
Կարտոֆիլի վաճառքը անբավարար է, ասում են գյուղատնտեսության մասնագետները : Ըստ Պավլե Գիքոշվիլիի, սեպտեմբերի սկզբին բանջարեղենը լավ գին ուներ, սակայն հետո փոխվեց:
« Բոլոր գյուղացիները բերքը պահում են այնպիսի նկուղներում, որտեղ ջերմաստիճանը եւ խոնավությունը չեն կարող կարգավորվել: Այդ իսկ պատճառով կարտոֆիլը վնասվում և նվազում է որակը: Նման բանջարեղենը դժվար է վաճառվում: Մեկ կիլոգրամը 55-60 թեթրի է, ինչը անընդունելի է գյուղացու համար: Պետությունը միշտ չի կարող օգնել գյուղացիներին, քանի որ դա անհնար է: Ճիշտ է, կառավարությունը աշխատում է որոշ գյուղերում, բայց արդյունքը նույնն է: Ֆերմերները պետք է ինքնուրույն որոշեն այս հարցը, ստեղծելով կոոպերատիվներ:» -ասում է գյուղատնտեսական ծառայության աշխատակիցը:
Մեսխեթիի ֆերմերները բերքը չեն վաճառում այն դեպքում , երբ Վրաստանում արտադրված կարտոֆիլը չի կարող բավարարել երկրի պահանջները: Ըստ գյուղատնտեսության մասնագետների, խնդիրը միայն արժեքն է: Տարածաշրջանում պահեստներ չկան: Իսկ բերքավաճառը շարունակվում է ընդամենը մի քանի ամիս: Տեղացիները ասում են, որ ստիպված են ստանալ քիչ քանակության կարտոֆիլ,որպեսզի այն կարողանան վաճառել: