Մեսխեթում տնտեսական տարվա համար պատրաստությունները արդեն սկսվել են:
Կարտոֆիլի ֆերմերները առաջին հերթին,լավ սերմացու պետք է ձեռք բերեն, որ բարեհաջող բերք ստանան:
Վերին Սխվիլիսիւմ ապրող Մակվալա Բեշքենաձեի եկամուտը լավ որակի էլիտար կարտոֆիլի սերմին չէր հասնում: Թոշակառու կինը անցյալ տարի 400 կգ կարտոֆիլ էր գնել, 1կգ կարտոֆիլի համար վճարելով մեկ լարի:
«Հաճախ 3 լարիով էի գնում սերմը: Անցած տարի Ախալքալաքից, իմ ծանոթիմոտից եմ գնել դրա համար մի քիչ էժան ձեռք բերեցի: Լավ սերմ չէր դրա համար բերքնել հաջող չստացվեց և անմբողջ կարտոֆիլը փչացավ: Այս տարի պետք է նոր սերմ գնեմ: Մի քիչ թոշակից կպահեմ և մի քիչ էլ կարտոֆիլ կվաճառեմ»,- ասում է 77տարեկան կինը և սկսւմ մաքրել նեխված կարտֆիլը:
Բիձինա Իվանիշվիլիի կարտոֆիլի ֆերմերներին էլիտ ցեղի սերմն դեռ 2012 թվականի ընտրւթյւների ժամանակ էր խոստտացել: Բոլնիսի բնակչւթյան հետ հանդիպման ժամանակ: Էլիտար տեսակի կարտոֆիլի սերմնացուի մասին գյւղացիները չեն էլ լսել: Սխվիլիսիւմ ֆերմերներն ասում են որ սերմացուն խանւթում վաճառվւմ է 3,50 լարիով:
«Կարտոֆիլի սերմը բազմատեսակ է,բայց եկամուտը շատ քիչ է: Մեզ համար անվճար չէ և էժան էլ ոչ ոք չի վաճառում»,- ասում է Սխվիլիսիի բնակիչ Գեվորգ Աբրամյանը:
«Սերմը փոխել հարկավոր է, որ լավ բերք ստանանք ,հակառակ դեպքում չենք էլ կաողանա փակել ծախսերը․խանութում այնպիսի գներ են , 3-ից 4 լարի արժե ուրիշ երկրից ներմուծած սերմնացուն»,- ասւմ է նա:
Ֆերմերը 2 տոննա սերմնացու գնել է 1400 լարիով:
Բացի սերմացու նյութից, Գյուղատնտեսության մասնագետները, խոսում են ֆերմերների այլ խնդիրների մասին:
«Որակը նորմալ է: Գինն է խնդիր: Գյուղացին վատ օրի է: Բացի սերմերից, տարեցտարի թանկանում է պարարտանյութերի և դեղորայքերի արժեքը: Պետության դերը այն մասում եմ տեսնում, որ այս հարցե կարգավորի»,- ասում է գյուղատնտեսության մասնագետ' Պավլե Գիքոշվիլին:
Ֆերմերներից ոմանք ասում են, որ չեն կարողանում որակյալ սերմացու գնել, եւ հողամասերը չեն կարող լիովին մշակել: Այն մասին, որ 2018 թվականի հետ համեմատած, ֆերմերները հողամասեր օգտագործել են քիչ քանակությամբ, խոսում է գյուղատնտեսության նախարարության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի պետ' Նանա Զուբաշվիլին:Նա նշում է, որ տարածաշրջանում այս տարի 20 %-ով քիչ հողամաս է ցանվել: