Ձեռնարկատերերը, որոնց նպատակը եվրոպական շուկայում ինքնահաստատվելն է, արտադրության մեջ արեւմտյան չափանիշների կիրառման վրա տարիներ են աշխատում:
Ֆերմերը բերքը ստանալուց մինչև վաճառքը պետք է հաշվի առնի ազատ առեւտրի տարածքի պահանջները եւ համապատասխանի արեւմտյան չափանիշներին:
Գիորգի Նաթենաձեն տարեկան մոտավորապես 2000 շիշ մեսխական գինի է ունենում: Ախալցխացի գինեգործը արտադրանքի 80% -ը արտահանում է երկրից: Նաթենաձեների գինին համտեսել հնարավոր է ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Եվրոպայի 5 երկրներում: Խմիչքի վաճառքը Վրաստանում դժվարություն չի հանդիսանում, սակայս նա նախընտրում է աշխարհին ծանոթացնել իր արտադրանքը: Հետագայում, արտադրության զարգացման համար, եվրոպական շուկան կդառնա կայուն տարածություն նրա ապրանքի վաճառման համար:
« Ապրանքը արտահանել դեպի եվրոպական շուկա, այնքան էլ հեշտ չէ:Սրա համար շատ եմ աշխատել և տանջվել: Այսօրվա հայտնությունն ու վաճառքը հիմքն է, որ հետագայում եվրոպական շուկան դառնա կայուն վաճառքի տարածություն: Կարևորն այն է, որ մաքուր բնական գինի լինի, կարողանաս խնամել և պահպանել որակը»,- գինու արտահանման համար անհրաժեշտ պայմանների մասին խոսում է գինեգործ Գիորգի Նաթենաձեն:
Եվրոպական շուկա պատրաստվում է ուղղարկվել նաև կոոպերատիվ « Կոդի»-ն: 11 մեղվապահերից կազմված միությունը ներկայացնում է ալպիական մեղրի տեսականին: Գիորգի Մերաբիշվիլին արտերկրում մասնակցում է տարբեր ցուցահանդեսների և փառատոների: Ըստ մեսխ ֆերմերների, նրանց մեղրի նմուշը ուղղարկվել է Գերմանիա լաբորատոր հետազոտություն անցկացնելու համար և արդյունքը բավարարում էր: Միությունը մեղրի արտահանումը դեպի եվրոպական շուկա պլանավորում է երկու տարում:
«Քայլ առ քայլ, մաս-մաս պատրաստվում ենք այտեղի ստանդարտներին համապատասխանելու համար: Այս առեւտրային համաձայնագիրը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ բազում հաջողություններ են սպասվում: ԵՄ շուկան ամենամեծ եւ կայունն է, որին մենք ձգտում ենք հասնել»,- ասում է կոոպերատիվ «Կոդի»-ի նախագահ Գիորգի Մերաբիշվիլին:
Զուրաբ Սադարիերաշվիլիի համար եվրոպական շուկան Վրաստանի հեռավոր, թեեւ ապագա հեռանկարն է: Ֆերմերը և գյուղատնտեսության մասնագետը կարծում է, որ Նախ պետք է երկիրը բավարարի ներքին պահանջարկը: Սադաթիերաշվիլին 2 հա ից 90տ գազար է ստացել: Բանջարեղենը համապատասխանում է եվրոպական շուկայի բոլոր պահանջներին: Գազարի պահելու համար հատուկ միջոցներ են հարկավոր: Այն պատճառով որ պահեստներում բարձր խոնավություն և ցածր ջերմաստիճան է, ֆերմերը բանջարեղենը վաճառում է անմիջապես հողից:
« Մեր կողմից այտեղի օրենքներին հետևելը կլինի անպատճառ, Վրաստանում դեռ կան այնպիսի դեղորայքներ, որոնք Եվրոպայում արգելված են: Միջին ֆերմերի համար անիրական է հասնել մինչև եվրոպական շուկա: Դրա համար պետք է լինի համատեղություն, ստեղծել կոոպերատիվներ, որ բերքը ստանանք միահամուռ և շատ»,- ասում է Զուրաբ Սադաթիերաշվիլին:
Առողջ մթերքի համար Եվրոմիության դռները բաց են, ասում են մասնագետները: Իսկ դրա համար հարկավոր է, որ պետությունում ենթակառուցվածքային խնդիրներ չլինի: Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության ղեկավարն ասում է, որ hաշվի առնելով կլիմայական պայմանները, Վրաստանում մրգեր եւ բանջարեղեն ստանալը պահանջում է ավելի քիչ պեստիցիդներ եւ պարարտանյութեր, քան այլ երկրներում: Հենց այս պատճառով Վրաստանը չի կարող պատվավոր տեղ գրավել եվորապական շուկայում:
«Մենք պետք է արտադրենք այնպիսի ապրանքներ, որոնց համար շատ կվճարեն: Իսկ այդպիսին միայն մաքուր պրոդուգտն է: Մեր կողմերում ոչ ոք չի թունավորում միրգը կամ պտղատուն»,- ասում է Գուրամ Ջինճվելաձեն:
Ազատ առեւտրի տարածք միայն ֆերմերների համար միայն նոր շուկան չէ: Ախալցիխեի չափահասների կենտրոնի տնորեն Թամունա Կապանաձեն ուշադրությունն ուղղում է այն հարցերին, որոնք երկիրն էնդունում է DCFTA-ի սահմաններում:
« Ես ֆերմեր չեմ և արևմուտքի բացվելուն չեմ սպասում, բայց ես Վրաստանի քաղաքացի եմ, ով այստղից օգուտ պետք է ստանա:Այս համաձայնությունը եվրոպական շուկային հասնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը նշանակում է պետության զարգացումը»,- ասում է Թամունա Կապանաձեն:
Վրաստանը միացավ այն երկրների ցանկին, որտեղից եվրոպական շուկա մեղրի, գինու և ծովի ձկան ներմուծումը թույլատրելի է: Եւս մեկ օգուտ, որը Վրաստանը DCFTA-ում ստորագրվելով ստանում է այն է,որ եվրոպական ստանդարտները պետք է դառնան երկրի ներքին չափանիշները:
«Չնայած նրան, որ Վրաստանը փոքր պետություն է, նրան առաջնորդում է ուժը, որ լավ որակի ապրանքը արտահանի եվրոմիության շուկա, որի պակասը այնտեղ կա: Բիո պրոդուքտ արտահանելու հնարավորություն ունենք: Մեր ամեն ինչը հեշտությամբ հասնում է եվրոպական շուկա»,- հայտարարում է Վրաստանի բիզնես- խորհրդատվական կազմակերպությունների միության նախագահ Կոնստանտին Ժղենտը:
Անցած տարի փոքր և միջին ձեռնարկատերներում անցկացրած հարցազրույցը ցույց տվեց, որ արտահանվում է ապրանքի 23 %-ը, որտեղից եվրոպական շուկա հասնում է միայն 15-ը:
Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար դեռեւս կան չափանիշներ, որոնք նրանց խանգարում են եվրոպական շուկա մտնել:Պատճառների թվում են փոքր ձեռնարկությունները, որակն հաստատող վկայականի չլինելը և արտահանման ընթացքների մասին տեղեկատվության պակասը: Այս պատճառով, միության համար պայմանագրում ստորագրելուց հետո, եվրոմիությունը Վրաստանի քաղաքացիների իրազեկվածության բարձրացման համար, ծրագրերի իրագործում սկսեց:
Սամցխե-Ջավախքի ոչ հասարակական կազմակերպություն «UDM»-ն մի քանի օրյա քարոզարշավ անցկացրեց:
« Չորս հանդիպում անցկացվեց հանրային ծառայողների, փոքր ձեռնարկատերերի և տեղական բնակչության հետ: Աշխատում ենք հասարակության իրազեկման բարձրացման համար: Մեր նպատակն է, որ բնակչությունը լինի տեղեկացված թե ինչ է DCFTA-ը, թե ինչ օգուտ կարող են ստանալ այս պայմանագիրն ստորագրելուց հետո»,- հայտարարում է Նատո Ինասարիձեն:
Խորը և համապարփա, ազատ առևտրային տարածքի մասին պայնանագրի համաձայն պարտականությունները Վրաստանը աստիճանաբար կատարում է: Ինչպես ասում են քաղաքացիական հատվածում, պետության պատրաստակամությունն այն է, որ օրենսդրությունը աստիճանաբար բարելավվի և արևմտյան չափանիշներին մոտենա: Գործընթացը դանդաղ շարժվում է առաջ: