76-ամյա Լամարա Ղոնղաձեն ցավում է, որ նրա գյուղը բարձր լեռնային կարգավիճակից օգտնվել չի կարող:
Առավել ևս, որ ի տարբերություն հարևան գյուղ՝ Սխվիլիսիի, Վերին Սխվիլիսին ծովի մակարդակից ավելի բարձր է գտնվում:
«Եթե բարձր լեռնային կարգավիճակ շնորհեն, հարկերը կնվազեն: Թոշակին կավելանա ևս 40 լարի: Սիրտս ցավում է, որ հարևանությամբ գնտվող Սխվիլիսին ընդգրկվեց այդ ցուցակում, իսկ մենք՝ ոչ: Ասում են, արտագաղթով են որոշում այս հարցը: Նրանցը մեծ գյուղ է, դրա համար էլ երևում է, իբր այն գյուղը ավելի շատ մարդ է լքում, քան մերը: Բայց մեր գյուղից էլ շատելը գնացել են»,- ասում է Վերին Սխվիլիսիի բնակիչ, թոշակառու՝ Լամարա Ղոնղաձեն:
Գյուղի բացարձակ մեծամասնության համար «բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակը» կապված է հարկերի կրճատման և կենսաթոշակների բարձրացման հետ:
Թոշակառուներից բացի, կարգավիճակը կարևոր է նաև այն ընտանիքների համար, ում տանը ուսանող կամ ավարտական դասարանի աշակերտ կա:
Վերին Սխվիլիսիում ապրող Ռուսուդան Ռիբակովան 3 երեխաների մայր է: Ուսանողի մայրը ցավում է, որ Ախալցիխեի քաղաքապետարանում գտնվող գյուղը իշխանության որոշմամբ՝ առավելություններից չի կարող օգտվել:
«Կարգավիճակի տրամադրումը ինձ համար նշանակում է հարկերի կրճատում, այնպես ինչպես այլ գյուղերում է: Ունեմ ուսանող երեխա, որի համար տարեկան վարձ եմ վճարում: Բարձր լեռնային կարգավիճակ ստանալու դեպքում, հնարավոր կլինի ուսման վարձի կիսում, և կամ ամբողջովին ֆինանսավորում: Ունեմ նաև երկու թոշակառու, նրանց 40 լարին նույնպես ընտանիքին մեծ օգուտ կտար»,- ասում է Ռուսուդան Ռիբակովան:
Չնայած մի քանի տարիների բնակչության բողոքներին, Ախալցիխեի քաղաքապետարանի Վերին Սխվիլիսի գյուղը դեռեւս չի ստացել լեռնային բնակավայրի կարգավիճակ:
«Ներքևում դպրոց կա, մանկապարտեզ, ջուրը նրանց համար խնդիր չի հանդիսանում: Ավելի լավ են ապրում, քան մենք, չնայած լեռնային կարգավիճակ տրվել է հենց նրանց»,- ասում են գյուղում:
Քաղաքապետի ներկայացուցիչ՝ Գևորգ Էթնոսյանի կարծիքով, գյուղի լեռնային կարգավիճակ չստանալու ամենակարևոր գործոններից մեկը ցածր միգրացիան է:
2014 թվականի տվյալների համաձայն, Վերին Սխվիլիսիում ապրում էր 278 մարդ, չնայած այսօր, բնակչությունն ասում է, որ դրանից հետո նրանց թիվը էլ ավելի է պակասել: Ըստ նրանց այս պահի դրությամբ, գյուղում ապրում է 200 մարդ: Վերին Սխվիլիսին ծովի մակարդակից գտնվում է 1050 մ բարձրության վրա: Այն դեպքում, երբ կարգավիճակի տեր գյուղը նրանից 30մ ցածր է տեղակայված:
«Այն փաստը, որ Սխվիլիսիին տրվել է լեռնային կարգավիճակ, իսկ Վերին Սխվիլիսիին՝ ոչ, տեխնիկական սխալ է և անպայման պետք է ուղղվի: Իրականում դա մեկ գյուղ է: Տեղամասերի բաժանված է միայն պայմանականորեն: Այստեղից ելնելով, գյուղի մի մասին տրամադրել կարգավիճակ, իսկ մյուս մասին՝ ոչ, այն էլ երբ մյուսը ավելի բարձր է գտնվում՝ տրամաբանությունից զուրկ է»,- ասում է հասարակական կազմակերպության ղեկավարը:
Գիորգի Անդղուլաձեի կարծիքով, լեռնային կարգավիճակ չպետք է տրվի նրա համաձայն, թե որքան է գյուղի բնակպության կամ արտագաղթի քանակը:
«Լեռնային տարածաշրջանների զարգացման» մասին օրենքը Վրաստանի խորհրդարանը ընդունել է
2015 թ. Հուլիսի 16-ին: Օրենքն ուժի մեջ մտցնելուց հետո, լեռնային բնակավայրի կարգավիճակ ստացել է 1 730 բնակավայր, որտեղ երկրում բնակվող 243,000 քաղաքացիներ օգտվում են օրենքով նախատեսված բոլոր առավելություններից:
Սոցիալական առավելությունները ներառում են `կենսաթոշակների բարձրացում, լույսի հարկերի 50% կրճատում, եկամուտների եւ գույքի հարկի նպաստներ և այլն: