Հայաբնակ գյուղ Սազելը գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 5 կմ հեռավորությամբ և ծովի մակարդակից 1220 մ բարձրության վրա: Գյուղում բնակվում են միայն հայերը, որի պատճառով գյուղը համարվում է հայկական:
Տեղացիները ամեն երեկո գյուղի կենտրոնում քննարկում են խմելու ջրի, տրանսպորտի և միգրացիայի խնդիրները: Գյուղի կենտրոնում «բիրժայում» հավաքվում են ինչպես տարեց մարդիկ, այնպես էլ երիտասարդները:
Սազել գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Նրանց եկամուտի աղբյուրը կարտոֆիլն է, որը Ախալցիխեյի շուկայում վաճառում կամ հանձնում են առևտրականներին:
Ի տարբերություն ոռոգման ջրին, գյուղի խնդիր է հանդիսանում նաև խմելու ջուրը: Կեղտոտված ջուրը մեկ խողովակով հասնում է գյուղի կենտրոն, որտեղից գյուղացիները ջուրը դույլերով տուն են հասցնում:
Սազելում հաճախ կտեսնեք փակված պարիսպներ: Հայ բնակչությունը ապրելու համար հաճախ գնում են Ռուսաստան: Հայրական տունը շատերը ամռանը, իսկ մի մասը տարին մեկ անգամ են այցելում:
Գրիգոր Համբարձումյանը 19 տարեկան է: Նրա ապագա պլանները կապված են Մոսկվայի հետ: Հորեղբայրը տարիներ շարունակ աշխատում է Ռուսաստանում: Երիտասարդն ասում է, որ 25 տարեկանից հետո նույնպես կգնա հորեղբոր մոտ՝աշխատելու: Գրիգորը չի ցանկիանում, որ իր երեխաները մեծանան գյուղում:
Աղավնիները ամռան կիզիչ արևից թաքնվում են լողավազանում
Գյուղը՝ սարալանջից