Կուլիկամ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից 2 կմ հյուսիս-արևելք, Խուլգումոյին կից արևելքից, ծ.մ. 1730 մ բարձրության վրա, ջրառատ Աբլար վտակի աջ ու ձախ ափերին։ Բնակչության 99,8%-ը կազմում են հայերը: 2014 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, գյուղում բնակվում է 1 234 մարդ:
9-րդ ալիքի նկարահանող խումբը Կուլիկամ գնաց օրվա այն ժամանակահատվածում, երբ երեխաները դպրոցից տուն էին վերադառնում:
Դպրոցից տուն երեխաների մի մասը ոտքով, իսկ մյուս մասը համագյուղացիների տրակտորներով գնացին: Լեռնային գյուղ գնացող օտար մարդկանց նայում էին հետաքրքրությամբ:
Կուլիկամի գրեթե բոլոր ցանկապատի մոտ կարող եք տեսնել Խորհրդային Միության ժամանակ արտադրված ռուսական համարներով մեքենաներ:
Աշնանային տաք օրերին, գյուղի բնակչությունը փորձում է տեղավորել բերքը: Կաղամբի վատ և փչացած թփերը առանձնացնում են, պահում և ձմռանը նապաստակներին կերակրում:
Չնայած Ջավախքի խիստ եղանակային պայմաններին, տեղացիներից մեկի բակում դեռևս ծաղկում են վարդերը: Այս տղամարդը ծաղիկներին անձամբ է խնամում: Մկրատով վարդը կտրեց և նվիրեց մեզ, ասելով. «Տեսքին չխափնվեք, շատ փշեր ունի»:
Կուլիկամի հին և նոր սերունդները: