SSSS
Գյուղատնտեսություն
«Հաց որ չունենք, կարտոֆիլ ենք խաշում և ուտում»,- Բավրա գյուղի բնակիչները
Ախալքալաքի Բավրա գյուղը, որը գտնվում է քաղաքից 4 կմ հեռավորությամբ, տարեց տարի դատարկվում է: 873 մարդուց գյուղում մնացել է միայն 400-ը:

Ժորա Բերիկյանը նրանցից մեկն է, ով գյուղի ծանր սոցիալական պայմանների պատճառով Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվել և աշխատելու համար գնացել է Ռուսաստան: Համագյուղացիների նման, աշնանը վերադառնում է գյուղ և միայն մարտին լքում գյուղը:

«Թոշակ ստանում եմ Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի քաղաքացի եմ: Ի տարբերություն այստեղի կառավարությանը, Պուտինը մեզ ձեռք է մեկնում: Այստեղ աշխատանք չկա, այլ ընտրանք չունենք, որտե՞ղ աշխատենք»,- ասում է Ժորա Բերիկյանը:

Տեղացիները իրենց կյանքն առանց Ռուսաստանում աշխատելու չեն կարող պատկերացնել: Ասում են, որ տարածաշրջանում ընտանիքների մեծ մասն ապրում է այլ երկրից բերված գումարով:

«Երիտասարդները ամեն տարի գնում են Ռուսաստան, աշխատելու համար, մենք այստեղ միայն տներն ենք պաշտպանում: Պահանջներ շատ ունենք, բայց արդյունք չկա»,- ասում է Ալեքսանդր Իրիցյանը:

Գյուղի միգրացիայի պատճառ տեղացիները համարում են վատ պայմանները: Բավրայի ժողովրդի հիմնական եկամուտը կարտոֆիլն ու նրա վաճառքից ստացված գումարն է: Ասում են, որ եփած կարտոֆիլը նրանց համար երկրորդ հացն է:

«Մեր եկամուտի հիմնական աղբյուրը կարտոֆիլն է: Անգամ եթե քիչ փող ունենանք, այնուամենայնիվ կարտոֆիլով ապրել կարող ենք: Ասֆալտապատ ճանապարհ անգամ չունենք, կենտրոնական ճանապարհը վերանորոգեցին, բայց այնքան անորակ, որ կրկին սկզբից նորոգել է պետք: Այստեղ շատ դժվար է ապրել: 100 տուն արդեն փակվել է: Աղքատության և անգործության պատճառով մարդիկ փակում են տան դռները և հեռանում: Մինչև ընտրությունները խոստանում են լուծել խնդիրները, բայց երբ նստում են աթոռին, ամեն ինչ մոռանում են»,- բողոքում է տեղացի՝ Սարգիս Ալբանյանը:

Գյուղում չկա մանկապարտեզ, ևս մեկ խնդիր է դպրոցի փոքր տարածքը, որի պատճառով երեխաները ստիպված են հերթականությամբ հաճախել դպրոց:

«Դպրոցը շատ փոքր է, երեխաները երեկոյան են գալիս տուն: Ոչ մանկապարտեզ ունենք, ոչ էլ ջուր: Եթե պետությունը չօգնի, այս խնդիրները լուծել չենք կարող: Իշխանությունում այս մասին գիտեն, ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, բայց երբ՝ չգիտենք, միայն խոստանում են»,- պատմում է Ալեքսանդր Իրիցյանը:

Ժորա Շիրինյանը այս տարի շատ կարտոֆիլ է ցանել, սակայն ջրել չի կարողացել: Անգորությունից խուսափելու համար օգտագործում է թոշակն ու կարտոֆիլ ցանում: Սակայն նշում է, որ ապրելու համար սա նրան չի հերիքում:

«Ամեն ինչ թանկացել է: Ալյուրը դարձել է 60 լարի, թոշակս չի հերիքում: Ինչու՞ չեն ավելացնում: Հողը ջրում է միայն նա, ով ֆերմեր է և փող ունի: Դրա համար էլ միայն նրանք ունեն լավ բերք: Եթե գոնե մի քիչ օգնեն, մեր կյանքն էլ կհեշտանա»,- ասում է Բավրա գյուղի բնակիչ՝ Ժորա Շիրինյանը:

Աշխատավայրերի պատճառով բողոքում է նաև Գրիգոր Մանուկյանը: Ասում է, որ ընտանիքը պահում է անասնապահությամբ:

«Չեմ աշխատում, թոշակառու եմ: Որտե՞ղ կա աշխատավայր, որ ես էլ գնամ և աշխատեմ: Երկու կով ենք պահում, դրանով ապրում: Խոտ էլ չկա, որ անասունը լավ սնվի: Կարտոֆիլն էլ գին չունի: Այնքան ծախս կա, որ վերջում քեզ ոչինչ չի մնում»,- պատմում է Գրիգոր Մանուկյանը:

Մունիցիպալիտետի քաղաքապետի խոսքով, Ախալքալաքում ոչ մի գյուղի ներքին ճանապարհներն ասֆալտապատված չեն:

«Բոլոր գյուղի ներքին ճանապարհները նույն իրավիճակում են: Տեղեկություն այս մասին, որ մարդիկ սոված են՝ չունեմ: 90-ական թվականներում հո չե՞նք: Հնարավոր է մեկ կամ երկու ընտանիք դժվարանում է, բայց որ ամբողջ գյուղը նման իրավիճակում է, այսպիսի լուր չեմ լսել»,- 9-րդ ալիքի մոտ հայտարարում է քաղաքապետ՝ Յուրի Հունանյանը:

Ինչ վերաբերվում է ոռոգման ջրին, Ախալքալաքի քաղաքապետ՝ Յուրի Հունանյանն ասում է, որ այս խնդիրը գրեթե բոլոր գյուղերում առաջադրանք է:

«Ոռոգման ջրի խնդիրը գրեթե բոլոր գյուղում էլ կա: Երբեմն առաջանում են փոքր խնդիրներ»,- ասում է Յուրի Հունանյանը:

Տեղական ինքնավարությունը 2020 թվականին նախատեսում է գյուղ Բավրայում դպրոցի վերանորոգումն ու երկու դասարանի ավելացումը: Ախալքալաքի քաղաքապետը գումարի հստակ քանակը չգիտի, քանի որ դպրոցի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Facebook Twitter
Հայտնի..
Եղանակը
Թբիլիսի 16 °C
img
Բորջոմի 10 °C
img
Ադիգենի 15 °C
img
Ախալցիխե 9 °C
img
Ասպինձա 7 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 6 °C
img
Բակուրիան 5 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Դեկտեմբեր  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1234
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatantep escortramadabethttps://12betno1.help/메이저놀이터pornoAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygift activategrandpashabetramadabetfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기Tahliye planımatadorjojobetjojobetdizipaltürk ifşa킹콩티비배트맨티비jojobettipobettipobet스마일퀄리티mislibetholiganbetsahabetcasino siteleripusulabethuqqabetiptv satın alสล็อตเว็บตรงgobahiskavbetStreameastkavbet girişpalacebetgobahisonwinDeneme Bonusu Veren SitelerbetofficeGrandpashabetjojobetjojobetholiganbetnakitbahisholiganbet 1181jojobetJOJOBETJojobet Girişjojobetgrandpashabet girişgobahisbetofficegobahisgiftcardmall/mygiftholiganbetcasino levantholiganbetmatadorbet girişklasbahiscasibomnerobetcasibomcasino sitelericasibomPorno İzlebetoviscasibomcasibom girişmasterbettingmasterbettingyakabetartemisbetbetpuan girişbetnanodinamobet girişvdcasino girişSekabet girişmarsbahis girişbetkolikonwinyakabetyakabetyakabetHoliganbetHoliganbetholiganbet girişholiganbet girişmavibetmavibetmavibetholiganbetcratosslot girişholiganbetdeneme bonusu veren sitelerizmir escortadana escortcasibomstarzbetjojobetelexbetelexbetStreameastfixbetbetofficetimebettimebettimebetbetparkcasibomistanbul escort telegramcasibomcasibom girişpusulabetjojobetbetofficebetoffice영문주소vaycasinoสล็อตBetigma girişcasibomBetigmajojobetbetparkрейтинг казинорейтинг онлайн казиноholiganbet 1181jojobetzbahisStreameastbahis siteleri 2025jojobetgiftcardmall/mygiftwww.giftcardmall.com/mygiftholiganbetgrandpashabetmarsbahiscasibomroyalbetholiganbet 1181www.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftvaycasinowww.mcgift.giftcardmall.com balancewww.mcgift.giftcardmall.com balancetm menards loginklasbahissweet bonanzajojobet girişcasibomcasibomcasibomcasinolevantpusulabetvdcasinosahabet girisumzugsfirma wiencasibomhttps://iqostereabypuff.com/casibom9065 comvaycasinodizipalkulisbetkulisbetperabetperabetbetwooncasibomjojobetMarsbahisSakarya escort telegramMeritkingjojobetmarsbahis