Գյուղատնտեսություն
«Արոտավայրը, որը 45 տարի մեզ էր պատկանում, մեկ վայրկյանում դարձավ ուրիշինը»,- ասում են Թորիայիում
Արոտավայրերի խնդիրը, պետական լեզվի խոչընդոտը, քաղաքացիությունն հաստատող փաստաթղթի պակասը, գործազրկությունը, խմելու ջրի սակավությունը, մանկապարտեզի բացակայությունը. Սա այն խնդիրների ցանկն է, որը հուզում է Թորիա գյուղի բնակչությանը: Թորիան գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա համայնքում: Գյուղում ապրում է շուրջ 110 ընտանիք:

Երբ Թորիայի բնակիչներին խնդրեցինք թվարկել գյուղի խնդիրները, նրանք առաջին հերթին արոտավայրերի խնդիրը նշեցին: Տեղացիների խոսքով ՝ արոտավայրերը 45 տարի պատկանել են Թորիայի բնակչությանը, որոնք այժմ կառավարությունը վարձակալել է Կախեթիից ժամանած ադրբեջանցիներին: Սա Թորիայի բնակչության մոտ դժգոհություն առաջացրեց: Անցյալ ամիս իրավապահները ձերբակալել էին 11 մարդու ՝ տեղի բնակիչների ու եկվոր հովիվների առճակատման պատճառով: Ձերբակալված անձանց, որպես պատիժ դատապարտեցին նախնական կալանքի:

Սա Սամցխե-Ջավախքում եկվոր հովիվների հետ դիմակայության առաջին դեպքը չէ: Տարածաշրջան բերած անասունների պատճառով, Ախալքալաքի ու Նինոծմինդայի բնակչության նման, արոտավայրերի խնդրի պատճառով բողոքում են նաև Ախալցխիխեի 13 գյուղերի բնակիչները:

«Հենզել Մկոյանը մեզ է հանձնել այս արոտավայրերը: Հիմա Կախեթիից եկած ադրբեջանցիները սեփականացրել են: Կառավարությունից պահանջում ենք վերադարձնել մեր արոտավայրերը», - ասում են Թորիա գյուղի բնակիչները:

Արոտավայրի խնդրից հետո տեղացիների համար հիմնական խնդիրներից մեկը պետական լեզվի չիմացությունն է: Այդ պատճառով գյուղացիներն ընդհանրապես վրացական ալիքներ չեն դիտում: Տեղացիները տեղեկություններ են ստանում ռուսական և հայկական հեռարձակողներից:

«Ծեր մարդ եմ, չորս լեզվով բառարան եմ գնել վրացերեն սովորելու համար, բայց տարիքիս պատճառով չկարողացա սովորել: Մեծ ցանկություն ունեմ լեզու սովորելու և գյուղում մենակ շրջելու, բայց վրացերենի դասընթացների հաճախելու ժամանակ և հավես չունեմ », - ասում է Թորիա գյուղի բնակիչներից մեկը:

Վրաստանի քաղաքացիությունն հաստատող փաստաթղթի բացակայությունը մեծ խնդիր է ինչպես Թորիայի բնակչության, այնպես էլ Ջավախքի ողջ բնակչության համար: Հոգաբարձու՝ Եգոր Քթոյանի խոսքով ՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում մինչև 15,000 մարդ կորցրել է քաղաքացիությունը, այդ թվում մոտ 5000-ը ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

«Ռուսաստանի սահմանը հատելուն պես, Վրաստանից փաստաթուղթ ուղարկեցին այն մասին, որ կորցրել եմ քաղաքացիությունս: Քննություն հանձնելու և քաղաքացիություն ստանալու համար բավականաչափ վրացերեն չգիտեմ: Վաղը, քաղաքացիություն չունենալու պատճառով, ես թոշակ էլ չեմ ստանալու», - ասում է Թորիա գյուղի բնակիչ՝ Ռուսլան Սարուխանյանը:

Ամեն տարի գյուղից մոտ 100 մարդ արտերկիր էր մեկնում սեզոնային աշխատանքի: Համաճարակի պատճառով սահմանները փակվելուց հետո գյուղացիները մնացին անգործ: Տեղացիներն ասում են, որ չեն կարող միայն անասուններով ընտանիքներ պահել:

«Ոգբերգական իրավիճակում ենք: Գյուղում գործազրկություն է, երկու-երեք կովով ընտանիք պահել չենք կարող: Նախկինում աշխատում էինք հողի վրա, հիմա այլևս չենք կարող աշխատել»,
- ասում է Թորիա գյուղի բնակիչ՝ Վարազդատ Խչոյանը:


Գյուղում մանկապարտեզ չկա: Երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստանում:
Խմելու ջուրը նույնպես խնդիր է: Տեղացիների խոսքով ՝ հարեւան գյուղից ջուր են քաշում ու վճարում են որոշակի գումար:

«Ոչ մեզ համար ունենք խմելու ջուր, ոչ էլ խոշոր եղջերավոր անասունների համար: Ես մեկ կով ունեմ և խմելու ջուր չունեմ: Տեղական վարչակազմից ոչ ոք մեզ վրա ուշադրություն չի դարձնում », - ասում է Թորիա գյուղի բնակիչ Վարազդատ Խչոյանը:


Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա եւ Հեշտիա գյուղերի հոգաբարձու՝ Եգոր Քթոյանն 9-րդ ալիքի մոտ ասաց, որ 2014 թվականից ի վեր Թորիա գյուղին ջուրը մատակարարվում է 24 ժամյա կարգով: Թորիան հարևան գյուղից ջուր է ստանում խողովակով, որն իր հերթին էլեկտրաէներգիա է սպառում: Ուստի գյուղացիները ստիպված են լինում հոգալ ծախսերը:

Համայնքի հոգաբարձուն ասում է, որ Նինոծմինդայի գյուղերի հետ կապված շատ գաղափարներ ու նախագծեր կային, որոնց իրականացմանը խոչընդոտում է համաճարակը: Դրանցից մեկը մանկապարտեզի կառուցումն է: Եգոր Քթոյանը պնդում է, որ նա բազմիցս դիմել է տեղական և կենտրոնական իշխանություններին ՝ նախադպրոցական հաստատության նախագիծն իրականացնելու խնդրանքով:

Ըստ գյուղի հոգաբարձուի, դպրոցում վրացերենի ուսուցումը խստացված է և մինչև 30 տարեկան երիտասարդները կարող են խոսել պետական լեզվով: Ինչ վերաբերում է 40-ից բարձր տարիքի անձանց, ապա, ըստ Եգոր Քթոյանի, նրանք հնարավորություն ունեն սովորել վրացերեն լեզուն և ստանալ Վրաստանի քաղաքացիություն:

«Ախալքալաքում և Նինոծմինդայում ստեղծվել են իրավաբանական կենտրոններ այն անձանց համար, ովքեր չեն կարող քննություն հանձնել քաղաքացիություն ստանալու համար: Այնտեղ Ջավախքի բնակչությանը անվճար վրացերեն են սովորեցնում: Բնակչությունն այս մասին լիովին տեղեկացված է լրատվամիջոցների և մեր օգնությամբ: Նրանք, ովքեր վրացերեն չգիտեն, կարող են դիմել իրավական կենտրոնների օգնությանը», - ասում է Թորիա և Հեշտիա գյուղերի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է գործազրկությանը, Եգոր Քթոյանն ասում է, որ համաճարակը խնդիր է ստեղծել ոչ միայն Ջավախքի և Վրաստանի բնակչության, այլև ամբողջ աշխարհի համար:

«Գործազրկությունն ամենուր է: Ով չի ծուլանում, թող զբաղվի գյուղական գործերով, ցանի, հավաքի բերքը վաճառի, այդպիսով կգոյատևի»,- ասում է հոգաբարձուն:

Տեղացիներն ասում են, որ Թորիայում նախկինում ապրում էր մոտ 1000 մարդ: Ռուսաստան տեղափոխվելուց հետո գյուղի բնակչության թիվը նվազեց: Թորիան
գտնվում է ծովի մակարդակից 1880 մետր բարձրության վրա:



Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.