Գյուղատնտեսություն
Իշխանության կողմից հերքված խնդիրներ շրջանի գյուղում
Պղտորված խմելու ջուր, գործազրկություն, վնասված կամուրջ, մանկապարտեզի պակաս – Ասպինձայի մունիցիպալիտետի Օշորա գյուղի բնակիչները իշխանությունից խնդրում են լուծել այս խնդիրները: Իսկ տեղական կառավարությունն ասում է, որ Օշորայում խնդիրներ չկան և գյուղում բարենպաստ կյանքի համար ստեղծված են բոլոր պայմանները:

Տեղացիները գյուղում առկա գլխավոր խնդիր համարում են խմելու ջուրը: Ինչպես ասում են գյուղացիները, ջուրը ծորում է, բայց այն խմելու համար օգտագործելն անհնար է: Խնդիրը հատկապես հուզում է անձրևների ժամանակ: Ըստ մարդկանց, այդ ժամանակ խմելու ջուրն այնպես է պղտորվում, որ այն անգամ այլ կերպ օգտագործել չեն կարող: Բացի սրանից, գոյություն ունեցող ջրից օգտվում է բնակչության միայն մի մասը:

«Ջուրը գալիս է միայն ներքևում, մենք, ովքեր ապրում ենք վերևում, չունենք ջուր, այս ամենը տանջում է մեզ»,- ասում է Օշորայի բնակիչ՝ Միշա Պապիձեն:

Օշորան Իդումալայի համայնքում, ծովի մակարդակից 1200 մ բարձրությամբ և Ասպինձայից 8կմ հեռավորությամբ է գտնվում: Օշորայում, այնպես ինչպես գրեթե բոլոր բարձր լեռնային գյուղերում, գործազրկությունը խնդիրների ցանկում գլխավոր տեղ է զբաղեցնում: Ըստ գյուղացիների, աշխատավայրերի սակավության պատճառով երիտասարդների մեծ մասը լքում է գյուղը:

Օշորայում ապրում է մոտ 150 ընտանիք: Գյուղում գործում է դպրոց, սակայն չկա մանկապարտեզ: Բնակիչների մի մասը երեխաներին տանում են Ասպինձայի մանկապարտեզ, սակայն ասում են, որ այս հնարավորություն ոչ բոլորը ունեն: Տեղական ինքնավարությունից խնդրում են գյուղում կառուցել նախադպրոցական կրթական հաստատություն:

«Ով ունի հնարավորություն, երեխաներին տանում է Ասպինձայի մանկապարտեզ: Ով ոչ՝ ընդհանրապես չեն տանում»,- ասում է տեղացի՝ Օթար Պապիձեն:

Բնակչության համար ևս մեկ խնդիր է Օշորայում գործող երկու գյուղեր միացնող կամուրջը: Այն երկար ժամանակ է, ինչ վնասված է: Տեղացիները ամեն տարի խնդրում են վերանորոգել, սակայն դեռ չի հաջողվում:


«Եթե կամուրջը վերակառուցվի, մարդիկ այլևս ստիպված չեն լինի երկար ճանապարհով երթևեկել: Մի քանի անգամ դիմեցինք կառավարություն, ասեցին, որ ծրագրում նախատեսված է և կիրականացնենք: Թե երբ կանեն, ոչ ոք չգիտի»,- ասում է Օթար Պաքսաձեն:

Օշորա գյուղի հոգաբարձուն ասում է, որ վերոնշյալ կամուրջը կվերանորոգվի, սակայն դեռ առաջնահերթին են այլ նշանակավոր կամուրջներ: Ինչ վերաբերվում է խմելու ջրին, Մամուկա Գիգաշվիլին ասում է, որ գյուղում նման խնդիր չկա:

«Գյուղում ոչ մի խդնիր չկա, մաքուր ջուր է հոսում»,- ասում է գյուղի հոգաբարձու՝ Մամուկա Գիգաշվիլին:


Նա գյուղում խնդիրների առկայությունը հերքում է, իսկ բնակիչները խնդրում են օգնություն ցուցաբերել և նվազեցնել խնդիրների ցանկը:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

Facebook Twitter
თეგები: գյուղ / խմելու ջուր / Օշորա /
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.