«Մեքենաս չեմ լվանում, մինչև տուն հասնեմ ամբողջովին ցեխ կլինի»,- գյուղացի
01.02.2021
Ախալցիխեի քաղաքապետարանի գյուղերում ներկայիս խնդիրները գրեթե նույնն են: Վերջերս համաճարակային վիճակը բնակչության խնդիրները վերածել է մեկ ամբողջական ցանկի: Հետևաբար, մնացած գյուղերի նման, Անիում էլ բազմաթիվ անլուծելի հուզող հարցեր կան: Բնակիչներն այստեղ էլ գործազուրկ են և բողոքում են անուշադրության մատնված ենթակառուցվածքի մասին:
Խմելու և ոռոգման ջրի խնդիրներ, մաշված ճանապարհ, բնական գազի պակաս, գյուղատնտեսության ապրանքի ցածր գներ – սա այն խնդիրների փոքր ցանկն է, որը անհանգստացնում է գյուղ Անիի բնակչությանը: Տեղացիները իշխանությունից խնդրում են լուծել առկա խնդիրնեը: Գյուղում ճանապարհների խնդրի պատճառով բնակչության տեղաշարժը հաճախ խոչընդոտվում է: Այս հարցը առավել մտահոգում է վատ եղանակային պայմաններում: Անձրևի պատճառով ցեխոտված ճանապարհը դժվարանցանելի է ինչպես հետիոտնի, այդպես էլ մեքենաների վարորդների համար
«Մեքենաս չեմ լվանում, մինչև տուն հասնեմ, միևնույն է, կկեղտոտվի: Ինչու լվանամ, տեսեք ինչ ցեխ է»,- ասում է Անի գյուղի բնակիչը: Գյուղում խմելու ջրի համակարգը նույնպես անսարք է, որի պատճառով ջուրը չի մատակարարվում բոլոր ընտանիքներին:
Ոռոգման ջուրը նույնպես խնդիր է: Բնակչությունը չի կարող ջրել բերքը և կախված է միայն բնական եղանակային պայմաններից՝ անձրևից:
«Գյուղի մի մասում խողովակներ տեղադրեցին, մյուսում՝ ոչ: Խոստացել են, հուսանք, որ կվերանորոգեն: Հողերը կմշակենք, բայց ջուր չունենք ջրելու համար: Եղանակից ենք կախված: Պետք է անձրևի, որ լավ բերք հանենք»,- ասում է գյուղ Անիի բնակիչ՝ Ռոման Կապանաձեն: Անձրևից կախված բերքը խնդիր է նույնիսկ բերքահավաքից հետո: Բնակիչները չեն կարողանում վաճառել այն: Տեղացիները պահանջում են կազմակերպել ընդունող կետեր:
«10 տոնա կցանենք, թե 100, իմաստ չունի, միևնուէնն է, վաճառել չենք կարող: Ծիծաղելի գներով ենք վաճառում»,- նշում է Գարսևան Կապանաձեն:
Անիում բնական գազ էլ չկա: Ըստ գյուղացիների, իշխանությունից խոստացել են զբաղվել գազաֆիկացման հարցով, սակայն մինչ օրս խոստումները կատարելու համար գյուղում ոչինչ չի արվել:
«Խոստացել են գազաֆիկացման հարցերը լուծել, երևի մի բան կանեն»,- հույս է հայտնում Մեդեա Կապանաձեն:
Գյուղի հոգաբարձում նշում է, որ ներքին ճանապարհների վերանորոգումը ծրագրված է մինչև տարեվերջ: Կախա Գելաշվիլին հավաստիացնում է, որ մնացած խնդիրները գյուղում կլուծվեն աստիճանաբար:
«Ճանապարհները կվերանորոգվն մինչև տարեվերջ, մի մասն արդեն ավարտել ենք: Ինչ վերաբերվում է ջրի հարցին, ոռոգման ջրի խնդիրը հեշտությամբ չի լուծվի: Մոտ ապագայում գյուղին ջուր կմատակարարենք»,- հայտարարում է գյուղի հոգաբարձուն:
Ըստ Կախա Գելաշվիլիի, Անիում բերք ընդունելու կետերի կազմակերպում չի պլանավորվում: Քաղաքապետի ներկայացուցիչը պատասխան չունի այն հարցին, թե ինչպես պետությունը կկարողանա օգնել տեղական ֆերմերներին վաճառել իրենց արտադրանքը: Անիի բնակիչները կառավարությունից օգնություն են խնդրում տարրական խնդիրների լուծման հարցում: Մոտ 170 տեղացիներ ամեն օր բախվում են տարբեր առաջադրանքների: Իսկ ամենացավալին գյուղացիների համար այս անորոշ վիճակն է, որի վերջը դեռ չի երևում: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.