«Կառավարությունից մեկ բան ենք խնդրում, ուշադրություն»,- գյուղացիներ
03.02.2021
Ծախնիսղարոն գտնվում է Վրաստանի հարավում՝ Ադիգենի մունիցիպալիտետում, քաղաքից 23 կմ հեռավորությամբ: Տարածքում, որտեղ բնակվում է առավելագույնը 50 մարդ, բողոքում են ենթակառուցվածքային խնդիրներից:
Անսարք խմելու ջրի համակարգ, մաշված ճանապարհներ, տրանսպորտի սակավություն – սա այն հիմնական խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ անհանգստացնում են բնակիչներին: Տեղացիները իշխանությունից խնդրում են ուշադրության արժանանալ: Ծախնիսղարոի բնակիչները համար առաջին խնդիր համարում են քանդված ներքին ճանապարհները, որի պատճառով տեղացիները դժվարանում են ազատ տեղաշարժվել գյուղում: Եղանակային վատ պայմանների ժամանակ այս խնդիրն էլ ավելի անտանելի է դառնում:
«Դժվարանում ենք տեղաշարժվել ինչպես ոտքով, այնպես էլ մեքենաներով: Ամենուրեք ցեխ է: Իսկ վատ եղանակների ժամանակ, այս ճանապարհն ընդհանրապես անանցանելի է: Սովորական կոշիկներով անցնելն անհնար է: Ինչ ծնվել եմ, այստեղ այսպիսի ճանապարհ է: Մի մասը վերանորոգել են, բայց այս ճանապարհին այլևս ոչինչ չի օգնի: Երեխաներն այս ցեխերում հազիվ են քայլում: Մեքենաներն էլ դժվարանում են տեղաշարժվել»,- վստահեցնում է տեղացի՝ Էլգուջա Խոռխոռիանին:
Բացի ներքին ճանապարհներից, խնդիր է նաև խմելու ջուրը: Անսարք համակարգի պատճառով, բնակչությանը ջուր միշտ չէ որ մատակարարվում է: Տեղացիներն այս խնդրի առաջ, հիմանականում ձմռանն են հայտնվում:
«Ձմռանը ջուր չունենք, միշտ սառչում է: Միայն ամռանն է գալիս: Այն ջուրը, որը ստիպված ենք օգտագործել ձմռանը, մաքուր չէ, չի զտվում: Մեր ջուրը ստանում ենք Աբասթումանիից: Հնարավոր է մի բան որոշեն, որ ձմռանն էլ առանց ջրի չապրենք: Բարդ դրություն է»,- ասում է տեղացին:
Գյուղում չկա մանկապարտեզ: Բնակիչները ստիպված են երեխաներին ամեն օր տանել հարևան գյուղ: Նրանց ծառայում է պետության կողմից վարձված միկրոավտոբուսը: Ըստ տեղացիների, մշտապես հարևան գյուղ գնալը բարդ է, քանի որ ստիպված են առավոտյան վաղ արթնանալ: Բացի սրանից, ժամանակ են կորցնում նաև տեղափոխվելով մեկից մյուս գյուղ:
«Երկու երեխա ունեմ: Մեկը գնում է դպրոց, մյուսը մանկապարտեզ: Գյուղում մանկապարտեզ չկա, դրա համար էլ տանում ենք Վարխան: Դպրոց կա, բայց շատ քիչ երեխա է հաճախում: Ամեն օր երեխաներին տանում եմ մինչև կենտրոն, այնտեղից էլ մեքենայով ուղարկում եմ մյուս գյուղ: Այնտեղ է սովորում, քանի որ մեր գյուղի դպրոցում դասընկերներ չունի, մենակ թողնել չէի կարող: Երեխաները հատկապես դժվարանում են ձմռանը: Կես ժամ շուտ պետք է արթնանան, դեռ երեխաներ են, դժվարանում են: Եթե այստեղ՝ գյուղում լինի մանկապարտեզ, փոքրիկներս տեղում կսովորեն»,- նշում է Ծախնիսծղարո գյուղում ապրող Թեոնա Բալախաշվիլին: Մանկապարտեզի բացակայության խնդրի խոսում է նաև գյուղի հոգաբարձուն: Ըստ Զուրաբ Աբրամիձեի, մանկապարտեզի կառուցման հարցը նույնիսկ քննարկվել է քաղաքապետարանում, բայց քաղաքապետի ներկայացուցիչը չգիտի, թե արդյոք առաջիկայում կհետևեն այս հարցի լուծմանը:
«Խոսակցություն կար մանկապարտեզ կառուցելու վերաբերյալ, խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, բայց տեղի կունենա փուլերով», - ասաց գյուղի հոգաբարձուն:
Ինչ վերաբերվում է ներքին ճանապարհներին, Զուրաբ Աբրամաձեի խոսքով, գյուղում վերանորոգում չի ծրագրվում:
«Վատ ճանապարհներ են, սակայն դեռ ոչինչ ասել չեմ կարող, ջրի խնդիր գյուղում չկա, միայն այս տարի է սառչել մի քանի ընտանիքում, սակայն այն էլ, արագ լուծվեց»,- բացատրում է գյուղի հոգաբարձուն:
Ինչպես պնդում է քաղաքապետի ներկայացուցիչը, գյուղը խմելու ջուր ունի, հետեւաբար այս առումով, քայլեր չեն ձեռնարկվելու: Այլ խնդիրների վերաբերյալ նույնպես որոշումներ չեն կայացվում, ուստի Ծախանղարոյի բնակիչները մանկապարտեզ դեռ չեն ունենա: Բացի սրանից, առաջիկայում ճանապարհները նույնպես չեն կարգավորվելու: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.