Գյուղատնտեսություն
Գյուղ, առանց ապագա սերնդի
Վերջին 25 տարիների ընթացքում, Սամցխե-Ջավախքի բնակչությունը 92 961 մարդով նվազել է: Մարդկանց թիվը կիսով չափ կրճատվել է Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ Ծինուբանում: Ազգությամբ հայերով բնակեցված գյուղում հիմբականում հասակավորներ են ապրում:
Բալասան Բալասանյանը Ծինուբանի եզրին կառուցված տանը, միայնակ ապրում է արդեն 10 տարի: Կնոջ մահից հետո, արտասահմանում գտնվող թոռները տարեկան մեկ անգամ այցելում են նրան: Ընտանիքի անդամները գյուղը լքել են վաղուց և տեղափոխվել են Ռուսաստան:
«Կարոտում եմ երեխաներիս ու թոռներիս, ովքեր տարիներ է, ինչ այստեղ չեն: Որքան շատ եմ ուզում ծերությունս նրանց հետ անցկացնել»,- պատմում է Բալասան Բալասանյանը և քայլում է դեպի ակումբի լքված կառույցը:
Ծինուբանում մնացած հասակավոր տղամարդիկ գյուղի կենտրոնում, ակումբի կառույցի մոտ հավաքվում են ամեն օր: Ասում են, որ միանման օրերը լցված են անցյալի հիշողություններով: Նրանք հիշում են այն ժամանակը, երբ գյուղում ապրում էր շուրջ 300 ընտանիք, իսկ այգիներում լսվում էր երեխաների ճիչը:
«Գյուղում ոչինչ և ոչ ոք չկա, ամբողջովին դատարկ է: Ոչ էլ գործարան կա, որտեղ մարդիկ կկարողանային աշխատել և երկու կոպեկ գումար աշխատտել, դրա համար է, որ դռները փակում և գնում են գյուղից»,- պատմում է Գրիշա Եսայանը:
Գյուղի այժմյան իրավիճակում գտնվելու պատճառ համարում են երկրում գործազրկությունն ու աղքատությունը: Ծանր տնտեսական իրավիճակից փախել են նաև Մանասովի ընտանիքի անդամները: 80-ամյա միայնակ կինը 15 տարի է, ինչ իր որդիներին և թոռներին չի տեսել:
«Լավ ապագա ունենալու համար բոլոր երիտասարդները տեղափոխվեցին Ռուսաստան, իսկ մենք, ծերերս, մնացինք գյուղում: Երկրում ոչ աշխատավայր կա ոչ էլ կենցաղային պայմաններ, ի՞նչ իմաստ ունի այստեղ ապրելը»,- ասում է Շուշան Մանասովը:
Շուշան Մանասովն ապրում է գյուղի կենտրոնում: Վնասված տան շրջակայքում բոլոր տները փակ են: Առանց հարեւանների մնացած տատիկը ամբողջ օրն անցկացնում է տանը:Գյուղի տարածքում գտնվող բոլոր նստարանները դատարկ են: Մարդկանց չեք հանդիպի անգամ ծինուբանցիները կողմից կառուցված ապաստաններում: Շախմատը ծածկված է փոշու մեջ: Տղամարդիկ այստեղ հավաքվում են հիմնականում ամռանը: Շենքի պատին նկարված է Վլադիմիր Լենինի դիմանկարը:Ըստ ընդհանուր մարդահամարի, 2002 թ.-ին գյուղում բնակվում էր 425 մարդ, իսկ 2014-ին `251: Տեղացիների կարծիքով, այս թիվը այժմ շատ ավելի է նվազել: Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ գյուղը տարհանվում է տեղացիների կողմից ՝ կյանքի ավելի լավ պայմաններ որոնելու պատճառով:
«Մեր մունիցիպալիտետը մնացածներին տարբերվում է նրանով, որ տեղացիները շատ աշխատավոր են: Սակայն, բոլոր որոշումները միանման լինել չեն կարող, ոմանք բավարարվում են գյուղատնտեսությամբ, շինարարական աշխատանքներով, իսկ ոմանք գնում են Ռուսաստան, Հայաստան և ցանկացած այլ երկիր ապրելու և կյանքի ավելի լավ պայմաններ ստեղծելու համար»,- ասում է քաղաքապետի տեղակալ՝ Ռուբեն Կարապետյանը:
Ախալցիխեում դատարկվում է ոչ միայն Ծինուբանին: Ընտանիքները պահպանելու ճանապարհները տեղացիները փնտրում են արտասահմանում:
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, Սամցխե-Ջավախեթիում գյուղական բնակավայրերում բնակչության անկումը կազմել է 23,7%, իսկ քաղաքային բնակչության անկումը ՝ 7,1%:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :