Ռուսաստան գնալն արժը 500-1200 լարի – բնակիչները բողոքում են թանկացած գների պատճառով
27.02.2021
Ախալցիխեի մունիցիպալիտետում երկու միանման անուն կրող գյուղ կա: Մեկը վրացական է, իսկ մյուսը բնակեցված է ազգությամբ հայերով: Երկուսի անունն էլ Ծինուբան է: Հայերով բնակեցված գյուղը գտնվում է Ախալցիխեից 13 կմ հեռավորության վրա, իսկ ծովի մակարդակից բարձր է 1330 մետրով: Գրեթե դատարկ գյուղում բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ:
«Ջուրը սարից հոսում է, բայց ճանապարհին ճնշման ավելացման պատճառով խողովակը տրաքվում է, մարդիկ դեռ ջուր չունեն»,-ասում է Բալասան Բալասանյանը և շարունակում թվարկել Ծինուբանում առկա խնդիրները: Բացի խմելու ջրից, գյուղում բողոքում են նաև բուժկետի, ճանապարհների, մանկապարտեզի և սպորտային դաշտի բացակայության պատճառով: «Միայնակ կին եմ, տեր չունեմ, գյուղում ոչ բժիշկ կա, ոչ բուժքույր: Ասում են, որ մեր գյուղն էլ համարվում է Ծղալթբիլայի համայնքի մաս: Այսքան ճանապարհ ինչպես անցնեմ»,- հարցնում է Շուշանա Մանասովին:
Գյուղը մանկապարտեզ և մարզադաշտ չունի: Տեղացիների կարծիքով, գործազրկության հետ մեկտեղ, սա լրացուցիչ պատճառ է, որպեսզի բնակչությունը հեռանա Ծինուբանիից:
«Գյուղում ոչ այգի կա, ոչ խաղահրապարակ: Որքա՞ն ժամանակ մեր երեխաները կարող են գնալ հարեւան գյուղ: Եթե խնդիրը ժամանակին չլուծվի, շուտով գյուղում ոչ ոք չի մնա»,- ասում է Գրիշա Եսայանը:
Ծինուբանում ասում են նաև, որ իշխանությունը նրանց մասին մոռացել է, քանի որ նրանց վարչական տարածքային միությունում այս գյուղը միակն է, ոտեղ չկա նորմալ ավտոճապարհահատված, այն դեպքում, երբ բոլոր հարևան գյուղերում ճանապարհներն ասֆալտապատված են:
Գյուղում առկա խնդիրների պատճառով տեղացիները փորձում են Ռուսաստանից գումար ուղարկել Վրաստանում մնացած ընտանիքներին: Համաճարակի պատճառով առանց այն էլ աղքատ ընտանիքների հոգսերին ավելացավ սկզբում փակ սահմանների խնդիրը, իսկ հետագայում `թանկացած ճանապարհորդությունն: Չնայած հայ-վրացական սահմանի բացմանը, բնակչության մի մասի համար դեռ դժվար է լքել երկիրը:
Mute
Current Time 0:00
/
Duration Time 0:00
Loaded: 0%
Progress: 0%
Stream TypeLIVE
Remaining Time -0:00
Playback Rate
1
Chapters
Chapters
descriptions off, selected
Descriptions
subtitles off, selected
Subtitles
captions settings, opens captions settings dialog
captions off, selected
Captions
Audio Track
This is a modal window.
Captions Settings Dialog
Beginning of dialog window. Escape will cancel and close the window.
«Եթե նախկինում Վրաստանից դուրս գալու համար ծախսում էինք 500 լարի, հիմա 1200 լարի է անհրաժեշտ:Ամեն ինչ թանկացել է: Իսկ մենք, համաճարակի պատճառով մեկ տարուց ավելի է, ինչ տներում փակված ենք»,- խոսում են Ծինուբանում:
Դատարկված գյուծում խմելու ջրի խնդրի լուծմանը սպասում են մինչ այժմ: Ախալցիխեի քաղաքապետի ներկայացուցիչը Ծինուբանի գյուղում ասում է, որ տեղական կառավարությունը տեղյակ է խնդիրների մասին: Մկրտիչ Կարապետյանը նաեւ պնդում է, որ նա օգնության խնդրանքով արդեն դիմել է նորընտիր պատգամավորին:
«Ջրի, գազի, մանկապարտեզի և բուժկետի մասին տեղական իշխանության հետ արդեն զրուցել եմ: Պատգամավորը խոստացավ օգնել լուծել խնդիրները: Հիմա սպասում եմ, թե երբ կկարողանան աշխատանք սկսել: Եթե Ծինուբանում որևէ գործ է արվել, ապա դա բարեգործի շնորհիվ է»,- հայտարարում է Մկրտիչ Կարապետյանը:
Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում էր 425 մարդ, իսկ 2014-ին նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 250-ի:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.