Վթարային, հին տներ, հասակավորների հույսով մնացած գյուղը, կանանց ծանր աշխատանքն ու արտասահմանում աշխատանք փնտրող տղամարդիկ – սա Օրալի իրականությունն է: Գյուղե գտնվում է Ախալզիխեից 14կմ հեռավորությամբ: Օրալում բարդ առօրյան համաճարակի պատճառով էլ ավելի անտանելի դարձավ:
Կենդանիների խնամքը, օրվա համար անհրաժեշտ փայտի պաշարը, կրակ վառելն ու ընտանեկան գործերը գյուղում ապրող այլ կանանց նման, Ամալյա Կոշտյանի առօրյան է: Տարիներ շարունակ Վրաստանում միայնակ ապրող կանանց համար այլ կյանք պատկերացնելն արդեն անհնար է: COVID19- ը շատ բան փոխեց նրանց կյանքում: Մարդկանց մեծ մասը բողոքում է Օրալում կենցաղային պայմանների բացակայությունից:
«Մարդիկ խմելու ջուր կրում են աղբյուրից, այնտեղ էլ շատ քիչ է գալիս: Հասակավորներս ինչ անենք, նրանք, ովքեր դժվարանում ենք քայլել անգամ: Գոնե ջրի խնդիրը լուծեն»,- ասում է 68-ամյա Նատալիա Մալխասյանը: Բացի խմելու ջրից, տեղացիները անհանգստացած են բժշկական կենտրոնի ու մանկապարտեզի բացակայությունից: Օրալում ասում են, որ շտապօգնությունը նրանց գյուղ լավագույն դեպքում `մոտ մեկ ժամ ուշացումով է գալիս:
«Ես և ամուսինս հաճախ վատ ենք զգում մեզ: Հասակավոր մարդիկ ենք, քանի որ բուժկետ չկա, ստիպված ենք շտապ օգնություն զանգահարել, բայց մինչև նրանք հասնում են, ամեն ինչ վերջանում է: Ովքեր ունեն մեքենա, միանգամից գնում են հիվանդանոց, մնացածներս՝ Աստծո հույսով ենք»,- ասում է Դշխուհի Մանուկյանը: Ըստ նրա, tv9news.ge-ն առաջին լրատվամիջոցն է, որը «Հետաքրքրվեց մեզ դարդով»:
«Մինչ համաճարակը, թոռանս տանում էի հարևան գյուղի մանկապարտեզ, իսկ հիմա տներում փակված ենք: Կարելի է, որ մեկ մանկապարտեզ բացեն, ոչ բոլորն են կարող երեխաներին տանել հարևան գյուղեր»,- ասում է Ամալիա Կոշտյանը:
Բացի մանկապարտեզից, նրանք խնդրում են վերանորոգել Օրալի դպրոցի շենքը: Բնակիչներն ասում են, որ երկհարկանի շենքը, որտեղ երեխաները ստանում են միայն տարրական կրթություն, փլուզման եզրին է: Տեղական կառավարությունից ացատրում են, որ նրանք ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ստանում գյուղում առկա խնդիրների մասին: Ինչ վերաբերում է խմելու ջրին, ապա Ախալցիխեի փոխքաղաքապետը, հիմնվելով մելիորատիվ ծառայության վրա, ասում է, որ գյուղում ջրի խնդիր չկա:
«Այն փաստը, որ Օրալում խմելու ջրի խնդիր կա – իրական չէ, քանի որ միշտ հսկում ենք գործընթացը և գիտենք, որ այս տիպի գյուղտրում ջուր մատակարարվում է 24 ժամ: Բացի սրանից, հաճախ ենք շփվում բնակչության հետ: Հնարավոր է, որ մի քանիսն ունեն խնդիր, բայց ոչ ամբողջ գյուղը»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարում Ռուբեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է վնասված և քանդման ենթակա դպրոցի շենքին, ապա փոխքաղաքապետը նշում է, որ այդ կառույցը գտնվում է Կրթության նախարարության վերահսկողության տակ, որի պատճառով Ախալցիխեի քաղաքապետարանը չի կարող սկսել շենքի վերականգնումը: Ռուբեն Կարապետյանը նաև ասում է, որ սակավաթիվ բնակչության պատճառով մանկապարտեզի և բժշկական կենտրոնի ծառայությունները հասանելի են միայն հարևան գյուղում:
Օրալը գտնվում է ծովի մակարդակից 1320 մետր բարձրության վրա, բնակչությունն ապրում է հիմնականում հողագործությամբ և անասնաբանությամբ: 2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, Օրալում բնակվում էր 324 մարդ, 2014 թվականին՝ 237: Տեղացիները որպես արտագաղթի պատճառ նշում են գործազրկությունը:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.