Գյուղատնտեսություն
Կյանք՝ գերեզմանատան հարևանությամբ
Ադիգենի մունիցիպալիտետի Խարջամի գյուղում, գերեզմանատան մոտակայքում գտնվող փոքրիկ խրճիթում հինգ տարի շարունակ ապրում է Մաղլակելիձեների յոթ հոգանոց ընտանիքը: Ի սկզբանե քաղաքապետարանն ընտանիքին հատկացրել էր տարածք, բայց հետո խնդրեց ազատել այն, և այժմ նրանք ստիպված են ապրել փոքրիկ տնակում, առանց հեռուստացույցի, ինտերնետի, ջրի և տարրական պայմանների:Որպեսզի ընտանիքը կարողանար գոյատևել, Խարջամի գյուղում տան հետ մեկտեղ վարձել են հողատարածք, որում ամսական վճարում են 200 լարի: Կարտոֆիլը, սոխը, լոբին և կանաչեղենն այն ապրանքներն են, որոնք ընտանիքն ամեն տարի աճեցնում է: Ստացած բերքը բաժանվում է երեք մասի `տան, ամուսնացած երեխաների և շուկայի միջև: Նինո Ժվանիան և նրա ամուսինը ամեն օր ապրանքը վաճառում են Ախալցիխեում և շուկայից վերցրած գումարով գնում ենձեռք բերում տան համար անհրաժեշտ իրերը: Այն ապրանքի ցանկը, որը գնում է ընտանիքը, թանկացած գների հետ, աստիճանաբար նվազում է:
«Երեխաների համար հագուստ անգամ գնել չենք կարող, կարծում էի, որ ապառիկ կգնեի, բայց ամեն ինչ այնքան թանկ է, որ հետո ինչպես եմ վճարելու: Հիվանդության պատճառով երեխաներս սովորել չեն կարող, խոսել չեն կարող, անգամ կարդալ ու ստորագրել չեն կարող: Աղջկաս համար սիրտս ցավում է, ուզում է սովորել, բայց հագուստ չունենալու պատճառով, դպրոց տանել չեմ կարող»,- ասում է ընտանիքի կին՝ Նինո Ժվանիան:
Մաղլակելիձեների ընտանիքը սոցիալական ծանր պայմանների և սովի պատճառով Զեստափոնիից փախել էին 2012 թվականին: Առանց եկամուտի ապրող ընտանիքը հույս ուներ Վարխանում հող մշակել և սնունդ ունենալ, բայց ապարդյուն: Սամցխե եկած Մամուկա Մաղլակելիձեն տեղացիներից հողամասի հետ միասին վարձել է տուն, որի համար ամեն ամիս ընդհանուր առմամբ վճարում է 200 լարի: Անձրևի ժամանակ ջուրը լցվում է բոլոր սենյակները, և ջերմություն չի պահպանվում: Ընտանիքի 47-ամյա ղեկավարից տան սեփականատերը խնդրել է աշնանը ազատել տարածքը, իսկ նրանք գնալու տեղ չունեն:
«Ուր պետք է գնանք, չգիտեմ: Միգուցե որևէ տեղ փոքրիկ խուց գտնենք, մտնենք ապրենք, այլ ընտրանք չկա, մի քանի անգամ խնդրեցինք գյուղի հոգաբարձուին, որ տարածք հատկացնեին, բայց իմ փոխարեն ուրիշին փոխանցեցին»,- հայտարարում է Մամուկա Մաղլակելիձեն:
Երեխաներն աշխատում են իրենց ծնողների հետ `«ծայրը ծայրին հասցնելու» համար: Նրանք հիմնականում մաքրում են ֆերմաներ և ամսական վաստակում մինչև 100 լարի: Նրանք նաև տանում են անասուններին արածելու, և փող հավաքում ձմռանը վառելափայտ գնելու համար:
«Այս ձմեռը հազիվ «գլորեցինք», տանն ամեն ինչ ծածկվում է ձյունով և ջրով, վառարանն էլ սենյակից սենյակ էինք տեղափոխում: Այս ամենին ավելացավ նաև համաճարակը, ընտանիքում բոլորս վարակված էինք կորոնավիրուսով»,- մտահոգված է Մամուկա Մաղլակելիձեն:
Ընտանիքում ապրում են ծնողներն ու հինգ երեխաները, նրանցից երեքը հաշմանդամներ եմ: Որպեսզի համաճարակի պատճառով առցանց դասընթացներին մասնակցեին, ավագ քույրը փոքրիկների համար վարկով հեռախոս գնեց, սակայն ինտերնետի համար անհրաժեշտ գումարը հաճախ չունեին, ուստի օնլայն դասընթացներին հիմնականում չէին կարող մասնակցել:
Առցանց դասընթացներին մասնակցել չէր կարող, սակայն Մաղլակելիձեների 13-ամյա դուստրը դպրոց էլ հաճախել չի կարող: Մայրը կարծում է, որ պատճառը ընտանիքի սոցիալական պայմաններն են:
«Բոլորից շատ սիրում եմ վրաց լեզվի և պատմության դասերը, բայց դպրոց գնալ չեմ կարող, քանի որ հագուստ չունեմ: Իմ դասարանցիները ինձ հետ ընկերություն չեն անում, ոչ էլ խաղում են»,- ասում է 7-րդ դասարանի աշակերտուհին:
13-ամյա աղջիկն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է հաշմանդամ եղբայրների ու քույրերի հետ: Երբ երեխաներն ավարտում են վառելափայտը մանրացնելը, փորելն ու այլ գործերը, նրանք սկսում են խաղալ բակում:
Ըստ տնային տնտեսուհու, նրանց հիմնական եկամուտը հարևանների ցուցաբերած օգնությունն ու հաշմանդամ երեխաների կենսաթոշակը: Երեխաների օգնությունը ստանում են մինչ օրս, բայց այս գումարը չի հերիքում անգամ դեղորայքի համար:
Նինո Ժվանիան երեխաների թոշակով ու կիրակի օրերն աշխատած գումարով հիմնականում դեղորայքի և տան վարձն է վճարում: Դեղորայքային բուժումը անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող երեք երեխաների և հիպերտոնիկ և սրտային հիվանդություններով տառապող ամուսնուն:
Ադիգենիի քաղաքապետարանը քաջատեղյակ է Մաղլակելիձեների ծանր կյանքի մասին: Գյուղապետի ներկայացուցիչը բացատրում է, որ ընտանիքը, բացի սննդի փաթեթներից, սոցիալական օգնություն է ստանում: Ըստ Մանանա Լիպարիշվիլիի, Մաղլակվելիձեները «ապրում են ոչ այնքան վատ պայմաններում», նրանք տուն են վարձել, այդ պատճառով այս փուլում ընտանիքի համար ապրելատեղ գտնելու անհրաժեշտություն չեն տեսնում:
«Բոլոր օգնությունները, որոնք ստանում ենք, տրվում է նաև Մաղլակելիձեների ընտանիքին: Մոտ մեկ ամիս առաջ սննդամթերք՝ ալյուր, բուսական յուղ և այլն փոխանցեցինք»,- ասում է Մանանա Լիպարիշվիլին:
Մաղլակելիձները տեղական ինքնակառավարման մարմիններից խնդրում են փոքրիկ կառույց փոխանցել ՝ վարձավճարը խնայելու համար: Ընտանիքի ղեկավարը հույս ունի, որ այդ դեպքում կինն ու երեխաները կկարողանան ապրել այնպիսի պայմաններում, որտեղ նրանց չի անհանգստացնի ոչ անձրևը, ոչ սողունները:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :