Գյուղատնտեսություն
Բանկերի սոված ստրուկ ենք դարձել – գյուղի բնակիչներ
Թանկացած ապրուստը, համաճարակի պատճառով գործող կանոնակարգերը, աղտոտված խմելու ջուրն ու ոռոգման ջրի պակասը, չկարգավորված ներքին ճանապարհները, բերքի վաճառքի խնդիրը – սա փոքր ցանկն է այն հարցերի, որոնց լուծումը տարիների ընթացքում խնդրում են Ադիգենում, գյուղ Խարջամիի բնակիչները:
Խարջամիում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Պատճառը գյուղում առկա ոռոգման ջրի պակասն է: Այտեղից ելնելով մարդիկ տարեցտարի դժվարանում են բերք հավաքել: Մեգի Կակրաձեն 20 տարի է, ապրում է Խարջամիում: Ասում է, որ չի հիշում ժամանակաշրջան, երբ գյուղում ոռոգման ջրի խնդիր չկար: Ընտրություններից առաջ միշտ խոստանում են լուծել առկա խնդիրները, բայց ընտրություններից հետո ոչ ոք չի հիշում խոստումների մասին: Գյուղի խնդիրներն այժմ բարդացել են տնտեսական ճգնաժամով: 64-ամյա emalեմալ Մխվիլիձեն բողոքում է ապրանքների բարձր գներից:
«85 լարի պետք է վճարես 50 կգ ալյուրի համար և ընտանիքին մեկ շաբաթ անգամ չի հերիքում, 1կգ շաքարն արժե 2,20 լարի, ծխախոտը 7 լարի է դարձել: Ճնշում ոնւեմ հաճախ և միայն մեկ հաբի համար վճարում եմ երկու լարի, այն էլ քարտով ու զեղչով: Ամեն ինչ թանկացել է և մեր ապրանքը գին չունի»,- հայտարարում է Ջեման Մսխվիլիձեն:
Գների աճը խոչընդոտել է նաև տեղացիներին հերկելու և ցանելու հարցում: Քանի որ հողի մշակման գործընթացը կապված է թանկ վառելիքի հետ, նրանք վախենում են, որ այս տարի չեն կարողանա ամբողջությամբ մշակել հողամասերը:
«Նախկինում հերկելու համար տալիս էինք 100 լարի, հիմա սրա համար 250 լարի է անհրաժեշտ»,- հայտարարում են տեղացիները:
Լուբա Մսխվիլիձեն ընտանիքի հետ միասին ավելի քան 30 տարի զբաղվում է հողագործությամբ, սակայն նրանց եկամտի հիմնական աղբյուրը անասնապահությունն է: Տնային տնտեսուհին անհանգստանում է, որ դեղերի և հացամթերքի գնի բարձրացումը գյուղում ապրող գործազուրկների առանց այդ էլ ծանր վիճակը էլ ավելի կվատթարացնի:
«Երկու դիպլոմ ունեցող մարդիկ անգործ նստած են տներում, առանց եկամուտի: Բանկերի սոված ծառա է դարձել ամբողջ Վրաստանը: Ամեն աշխատանքի պետք է գնամ, որպեսզի կարողանամ կարտոֆիլի սերմ գնել: Հակառակ դեպքում մենք ձմռանը սովից կմեռնենք», - ասում է Լուբա Մսխվիլիձեն:
«Եթե ունես փող, ապա գարնանը հողը կմշակես, բայց այս տարի վառելանյութն այնքան է թանկացել, որ ինչպես ենք մշակելու, չգիտեմ»,- ասում է Մզիա Խաչիձեն:
Բացի գների աճից և սրա հետ կապված խնդիրներից, տեղացիները բողոքում են անսարք ենթակառուցվածքներից: Խարջամցիները մասնավորապես մտահոգված են վնասված ներքին ճանապարհների և բժշկական կետի բացակայության պատճառով:
«Գյուղում վերանորոգեցին կենտրոնական ճանապարհը, բայց մեծ մեքենաները ներքին ճանապարհները փչացրեցին: Անցած տարի վերանորոգվեց նաև մինչև գերեզման տանող ճանապարհը, բայց այնքան անորակ, որ պետք է կրկին նորոգել»,- ասում է Ջեմալ Մսխվիլիձեն:
«Երկրում համաճարակ է, ամենա շատ բուժկետ է հարկավոր, բայց ով կկառուցի, անգամ մեծ գյուղերում չկա»,- անհանգստանում է Լուբա Մսխիլիձեն:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1180 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Ախալցիխեից հեռու է 18 կմ։ Ապրում է 45 ընտանիք: Խարջամիում գտնվում է նաև XIX դարի մզկիթը, որը վերափոխվեց պահեստի, խորհրդային ժամանակաշրջանում: Մզկիթը վնասվել է, բայց չի քանդվել:
«Մզկիթը ներսից վատ վիճակում է, կենդանիները մտնում են ներս: Շատ գեղեցիկ է և շատ այցելուներ ունի, հատկապես Թուրքիայից: Եթե վերանորոգեն, շատ զբոսաշրջիկներ կունենանք»,- մտածում է Մզիա Խաչիձեն:
Ադիգենիի քաղաքապետի ներկայացուցիչը Ծախանի համայնքում հաստատում է, որ Խարջամի գյուղ մատակարարվում է պղտորված խմելու ջուր: Հուսով է, որ «աջակցություն գյուղին» ծրագրի համաձայն, խնդիրը կլուծվի առաջիկայում, քանի որ այդ հարցը արդեն քննարկվել է քաղաքապետարանում: Ըստ Զուրա Աբրամաձեի, շինարարական աշխատանքները կսկսվեն գարնանը:
Քաղաքապետի ներկայացուցիչը պնդում է նաեւ, որ նա անպայման կբարձրացնի քաղաքապետարանում, գյուղում ճանապարհային նշաններ տեղադրելու հարցը: Ինչ վերաբերում է բնակչության թվարկած խնդիրներին, ապա պարզվում է, որ այս տարի Խարջամի բնակիչները չեն ունենա կարգավորված ներքին ճանապարհներ կամ մշտական ոռոգման ջուր: Առանց եկամտի մնացած բնակչությունը վախենում է, որ այս տարի անասուններին կերակրել կկարողանանմիայն բանկից վերցրած վարկով:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :