Գյուղատնտեսություն
Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի Կովկասը, թող բոլորն իմանան ՝ Կումուրդոյի բնակիչներ
Կումուրդոյում թանկացած կյանքի հետ մեկտեղ անհանգստանում են Ռուսաստանի ապագայով։ Գյուղում պնդում են, որ «Ռուսաստանը Կովկասը ոչ մեկին չի զիջի», հետեւաբար «երկիրը պետք է խելացի կառավարել»։ Էթնիկ հայերով բնակեցված գյուղում ապրում է մոտ 500 ընտանիք։ Կումուրդոյում, որը գտնվում է ծովի մակարդակից 1740 մետր բարձրության վրա, բողոքում են արտագաղթի աճից և գյուղացիների արժեզրկված աշխատանքից:

«Ինչպես են ապրում Կումուրդոյում» հարցին 87-ամյա Իսահակ Զաքարյանը պատասխանում է հառաչանքով: Երկար դադարից հետո պատմում է, որ կանանց ու երեխաների հետ մնացած ծերունին թոշակով է պահում ընտանիքը։

«350 մանեթ թոշակ ունեմ։ Իմ «թոռունները» (թոռները) Ռուսաստանում են։ Երկուսը Սվերլովում են ապրում, երրորդն անհայտ կորած է։ Երկար ժամանակ է տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե ուր է գնացել»։

Կորած երեխայի հետ մեկտեղ մտահոգում է աղքատությունը, Ուկրաինայում պատերազմն ու աճող միգրացիան։ Նա հուզվում է, նշելով, որ տարեցտարի գյուղում բնակիչների թիվը պակասում է. «Հինգ հարյուր ընտանիքից ավել չի մնացել, 200-ից ավելի ընտանիք է գնացել ապրելու Ռուսաստան, ովքեր կարող են գնալ, բոլորը գնում են՝ չնայած պատերազմին ու համաճարակին, այս տարի նույնպես գնացել են Ռուսաստան՝ Խոփան: Երեւի գործ կա, հակառակ դեպքում հետ կգային: Ինչպե՞ս ենք ապրում, երբեմն «մարշուտկաներով» են գալիս, միրգ են բերում, կամ այն, ինչ անհրաժեշտ է: Այդ ապրանքը երբեմն փոխում ենք գարու, երբեմն՝ ցորենի հետ: Ի՞նչ անենք, փող չունենք»,- ասում է 87-ամյա Իսահակ Զաքարյանը։

Ախալքալաքից 14 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում ջրի բացակայությունը, գործազրկությունն ու գյուղացու թերգնահատված աշխատանքը խոսակցության հիմնական թեմաներից են։ Կարտոֆիլը հիմնականում աճեցվում է մեծ տարածքներում տարածված դաշտերում։ Նրանք անխնա աշխատում են լավ բերք ստանալու համար, բայց երբեմն՝ ապարդյուն։ Վնասված ենթակառուցվածքները և հացամթերքի գների բարձրացումը էլ ավելի են դժվարացնում նրանց գոյությունը։ «Ապրում ենք նրանով, ինչ ցանում ենք։ Եթե ջուր լինի, ավելի լավ բերք կլինի։ Ավերված են նաև ներքին ճանապարհները։ Վրաստան ամեն ինչ ներկրվում էր Ուկրաինայից ՝ ձեթ, շաքար, ալյուր, օղի, էլ ի՞նչ։ Պատերազմը սկսվեց, և ամեն ինչ թանկացավ»,- ասում է Ժորժ Սաարյանը։
«Բիրժայում» տղամարդկանց բազմություն է: Գյուղերում մնացածները քննարկում են թանկացած կյանքը, ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետևանքները։

«Ամեն ինչ թանկանում է՝ ալյուրը, բենզինը, «Սալիարկան». Այսպես ապրել հնարավոր չէ.. Գյուղում արդեն թեյ չեն խմում, շաքարավազը դարձել է 200 լարի, մարդիկ սովից մեռնում են. Միգուցե իշխանությունն է մեղավոր, բայց ամբողջ աշխարհն է այս վիճակում: Պատերազմի ժամանակ մարդիկ կրկնակի են վճարում ու սոված մնում»,- պատասխանում են իրենց հարցերին գյուղացիները:

«Չպետք է գնար Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը մեծ ու ուժեղ երկիր է, այդքան մարդ զոհվեց, ամբողջ աշխարհը կռվում է նրա դեմ ու դեռ ամուր կանգնած է։ Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի Կովկասը, դա թող բոլորն իմանան»,- ասում է Սլավիկ Գալոյանը, ով իր ընտանիքը գրեթե 20 տարի պահում էր Ռուսաստանից, արդեն յոթերորդ տարին է, ինչ ֆեդերացիայից թոշակ է ստանում։

Սլավիկի նման, երեկոյան «բիրժա» եկած բնակիչները վստահ են Ռուսաստանի հաղթանակին։ Նրանց դուր չի գալիս պատերազմի պատճառով փոխված կյանքը, թեև կարծում են, որ Վրաստանի իշխանությունը ճիշտ է վարվում ստեղծված իրավիճակում։ Ասում են՝ իրենց դժվար կյանքն էլ ավելի է դժվարացել. «Եթե այսպես շարունակվի, շուտով երեւի բոլորս հավաքվենք գնանք... ո՞ւր»։ Ցանկացած տեղ, որտեղ մեզ կընդունեն՝ Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում... կյանքն այստեղ արդեն անտանելի է, փող չունեմ կոշիկ գնելու, տեսեք ինչով եմ քայլում»,- պատմում է Կլիմենտ Մարկարյանը։

Կիրովական և Կումուրդո համայնքում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչը համաձայն չէ բնակչության տրամադրությունների հետ: Վիտալի Ներսեսյանի խոսքով.

«Բնակչության մի մասը այս տարի գնաց Խոփան, բայց ավելին մնաց գուղում: Համաճարակի պատճառով նրանք չկարողացան մեկնել Ռուսաստան, բայց հետո էլ մնացին Կումուրդոյում։ Մարդիկ հիմնականում աշխատում են գյուղում, մշակում են դաշտերը, ցանում են կարտոֆիլ և այլ բանջարեղեն։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, ինչը անհանգստացնում է բնակչությանը, ամեն ինչի մասին հայտնում եմ կառավարությանը, մենք ուզում ենք հաջորդ տարի ջրի հարցը լուծել»,- ասում է հոգաբարձուն։
1915-1916 թվականներին Թուրքիայի կողմից ասպատակված հայերի մի մասը (100 հազար մարդ) հաստատվել է Վրաստանի տարածքում։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում նրանք սկսեցին ապրել Կումուրդոյում։ Գյուղում կա 10-րդ դարի ուղղափառ տաճար։ Տաճարի պատերին պահպանված հին վրացական գրով՝ ասոմթավրուլիով գրված արձանագրությունների համաձայն՝ այն կառուցվել է Իոանե եպիսկոպոսիկողմից Աբխազիայի թագավոր Լեոն Գ-ի ժամանակաշրջանում՝ 964 թվականին։ Միջնադարում Կումուրդոյի տաճարը եղել է կարևոր մշակութային, կրթական, ինչպես նաև հոգևոր կենտրոն։ Վերակառուցողական աշխատանքներ տաճարում ընթացել են երկու անգամ։ Առաջին անգամ 1930 թվականին և ապա 1970-1980 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ տաճարը մնացել է առանց գմբեթի։ 2015 թվականին ընդունվել է տաճարի ամբողջական վերակառուցման նախագիծը:

Դարերով մոռացված տաճարը շատ վատ վիճակում է: Կումուրդոյի վերջին անհետաձգելի վերականգնումը սկսվել է 1975 թվականին և տևել մինչև անցյալ դարի 80-ականների վերջը։ Այսօր հուշարձանը պահպանվում է ոստիկանության կողմից։
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.