Ֆերմերները ագրոքարտերի միավորներից կարող են օգտվել մինչև նոյեմբերի 30-ը
Ֆերմերները, ովքեր դեռ չեն օգտագործել ագրոքարտերի վրա կուտակված միավորները, կարող են օգտվել մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը։
Գյուղի զարգացման գործակալության տվյալներով, ֆերմերները ագրոքարտերով ձեռք են բերել ավելի քան 31,5 մլն լարիի գյուղատնտեսական ապրանք. մայիսից մինչ օրս ագրոքարտերից օգտվել է ավելի քան 280 հազար ֆերմեր։
Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարության տրամադրած աջակցությունն ուղղված է այն հողագործներին, ովքեր՝ ունեն հանրային ռեեստրում գրանցված առնվազն 0․25 և առավելագույնը 1,25 հա հողատարածք: Սուբսիդավորման գումարի չափը կազմում է 300 լարի: Խրախուսման պետական ծրագիրը ֆինանսավորվել է 35 մլն լարիով։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Վրաստանում մեկնարկել է ֆերմերների աջակցության ծրագիրը։ Քաղաքացիները կարող են դիմել Liberty բանկի ցանկացած մասնաճյուղ` քարտ ստանալու համար, որի միջոցով պետությունը կփոխանցի 300 լարիին համարժեք միավորներ։ Այն ֆերմերները կկարողանան օգտագործել գյուղատնտեսական գործունեության նպատակով անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար: