Գյուղատնտեսություն
Մեծ Պամաջի «փոքր» խնդիրները - Ֆոտոռեպորտաժ
Ճանապարհի ասֆալտապատում, ջրահեռացման ուղիներ, խմելու ջուր, աղբամաններ, արտաքին լուսավորություն՝ սրանք Մեծ Պամաջ գյուղի բնակչության խնդիրների միայն մի մասն են։ Տեղացիները կանգնած են դժվարին մարտահրավերի առաջ՝ նրանք պետք է նշեն բազմաթիվ խնդիրներից մեկը, որը լուծելու համար բավարար կլինի բյուջեի գումարրը:
Ախալցիխեի քաղաքապետարանում քննարկում են «Գյուղի աջակցության ծրագրով» ֆինանսավորվող նախագծերը։ Տեղացիները շատ խնդիրներից փորձում են պայմանավորվել միայն մեկի շուրջ և իշխանություններից պահանջում են լուծել համաձայնեցված խնդիրը։
Քաղաքապետարանի 46 բնակավայրերի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 612 հազար լարի։ Սա լրացվում է տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախագիծը պետք է ընտրեն գյուղացիները ձայների մեծամասնությամբ։
Ախալցիխեի Մեծ Պամաջ գյուղը «Գյուղի աջակցության ծրագրով» ստացել է 16000 լարի, իսկ տեղական բյուջեից հատկացվել է մոտավորապես 30 000 լարի։ Փոքր բյուջեն թույլ է տալիս ֆինանսավորել միայն մեկ ծրագիր, չնայած գյուղում բազմաթիվ խնդիրներ կան։
Բնակչության համար դժվար է կենտրոնանալ մեկ հարցի շուրջ: Չնայած Մեծ Պամաջը Ախալցիխեից 11 կմ հեռավորության վրա է, գյուղում դեռ շատ խնդիրներ կան։
Մեծ Պամաջ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1120 մետր բարձրության վրա։ 2014 թվականի վերջին մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է 405 մարդ, թեև նրանց մեծ մասը սեզոնային աշխատանքի է մեկնել Ռուսաստան։
Տարածեք :