SSSS

Գյուղատնտեսություն
Ջավախեթիի ֆերմերները տոննաներով կարտոֆիլ են թափում, մինչդեռ Ռուսաստանից ներմուծումն ավելանում է
Հարյուրավոր տոննա կարտոֆիլ աղբավայրերում - Սամցխե-Ջավախեթիի ֆերմերները թափում են այն բերքը, որը չեն կարող վաճառել: Գարնանը կարտոֆիլի գինը նվազեցրել են մինչև 7 թեթրի, սակայն տեղական բերքի համար գնորդ դեռևս չի եղել։ Տոննաներով կարտոֆիլ այժմ կա՛մ աղբավայրերում է, կա՛մ փչանում է նկուղներում։ Գյուղացիները վերջին մի քանի տարիներին բախվել են իրացման խնդրին: Պատճառը Ռուսաստանից և Բելառուսից ներկրված կարտոֆիլն է, որի հետ տեղական բերքը չի կարող մրցել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամձվրալա (Չամդուրա) գյուղի բնակիչ Հարություն Փիլոսյանը աղբավայր է տանում իր կողմից աճեցված տոննաներով կարտոֆիլը։ Ֆերմերը չի կարողացել վաճառել բերքը, բանջարեղենը փչացել է և նա ստիպված է եղել կարտոֆիլը նկուղից աղբավայր տանել։ Մնացած մի քանի տոննան կտեծափոխի այն ժամանակ, երբ փող ունենա բեռնատար և բանվորներ վարձելու համար։

«10-12 տոննա արդեն դեն եմ նետել։ Մնացածն էլ պետք է դեն նետեմ։ Շուտով այստեղ հակասանիտարական վիճակ է լինելու, պետք է անպայման մաքրել տեղը, բայց հարց է, թե ուր տանել։ Ընդունում եմ, որ թափում եմ այստեղ՝ գյուղի մոտ։ Լավ է, որ գոնը ինձ չբռնեցին ու չտուգանեցին։ Սխալ եմ արել, բայց ի՞նչ անեմ։ Աղբավայր հասցնելու հարցում պետությունից օգնություն չենք խնդրում, բայց գոնե խորհուրդ տան, վերահսկեն, թե որքան ցանենք, որ վաճառել կարողանանք։ Ոչ ոք չի հաշվարկում, թե ինչ պահանջարկ կա, և որքան պետք է ներմուծենք դրսից»,- ասում է Հարություն Փիլոսյանը։

Նինոծմինդայում և Ախալքալաքում յուրաքանչյուր գյուղում կգտնեք փտած կարտոֆիլ, որը պատրաստվել է ոչնչացման համար: Տոննաներով բանջարեղեն, որի բերքը ամբողջ տարի խնամում են ֆերմերները և մեծ գումարներ են ծախսում, այժմ նետվում է աղբանոց։ Մեկ հեկտարի վրա կարտոֆիլ աճեցնելն արժե միջինը մինչև 9000 լարի։ Այս գումարի մոտ 30%-ը բաժին է ընկնում սերմացուին, 40%-ը՝ աշխատուժին, 30%-ը՝ սարքավորումներին և թունաքիմիկատներին:

Ջավախեթիում ասում են, որ աշնանից կարտոֆիլը ցածր գին է ունեցել՝ 50-60 թեթրի մեկ կիլոգրամ բանջարեղենի համար, այն էլ, շատ քիչ քանակությամբ վաճառվեց։ Այս եկամուտը չէր կարող ծածկել ծախսերը։

«Մեծ կարտոֆիլը վաճառեցի 50 թեթրիով, սերմերը ընդհանրապես չէին վաճառվում ու փթած էին։ Դեռ մոտ յոթ տոննա մնացել է, հաճախորդ ընդհանրապես չկա։ Հիմա ես պետք է աշխատանքս տեղավորեմ աղբանոցը։ Շատ վնաս կա, պարարտանյութ, ջուր, տրակտոր՝ ամեն ինչին փող է պետք։ Այս տարի նոր սերմեր գնեցի ու ցանեցի»,- ասում է Վլադիմիր Կազարյանը։

Գարնանը ֆերմերներին մնացին բանկային պարտավորություններ և տոննաներով կարտոֆիլ, որը չկարողացան վաճառել։ Դրա պատճառով տեղի բնակիչների մի մասն այս տարի հրաժարվել է հողը մշակել։

«Այս տարի չկարողացանք ցանել, հողը վարձով տվեցի ուրիշին։ Կարտոֆիլ ցանելն էլ իմաստ չուներ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռիփսիկ Կազարյանը և ցույց տվեց հավաքած բերքը՝ մինչև տասը տոննա կարտոֆիլ, որն արդեն փտում է։
Ֆերմերների համար դժվար է վաճառել իրենց բերքը, սակայն կարտոֆիլագործությունը Սամցխե-Ջավախեթիի բնակչության եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է։ Գյուղատնտեսության մասնագետներն ասում են, որ հիմնական պատճառը ներմուծման ավելացումն է։ Նրանց խոսքով՝ կառավարությունը սուբսիդավորման ծրագրերով օգնում է ներկրող երկրների ֆերմերներին, ուստի ներկրվող կարտոֆիլը վրացական արտադրության համեմատ ավելի էժան է։

«Աշնանը, երբ տեղական կարտոֆիլն արժեր 70 թեթրի, Բելառուսից ու Ռուսաստանից ներկրվող կարտոֆիլի գինը 44-54 թեթրի էր։ Բազմաթիվ ներկրողներ գնել են այս գնով՝ սպասելով գնի բարձրացմանը։ Բայց նրանք էլ մեծ գումար չեն աշխատել, քանի որ հետո նորից գինը իջել է, ու չեն կարողացել ցանկալի գնով վաճառել։ Թբիլիսիում, սուպերմարկետներում այն արժեր 1,20 թեթրի, բայց եթե հաշվեք վնասն ու միջնորդավճարները, մեծ շահույթ չտեսան»
,- բացատրում է «Ախալքալաքի կարտոֆիլի» ասոցիացիայի խորհրդի նախագահ Մախարե Մացուկատովը։

Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ջավախեթիում տեղական արտադրության կարտոֆիլի վաճառքն էլ ավելի դժվարացավ։ Դրա պատճառը Ռուսաստանից և Բելառուսից կարտոֆիլի ներկրման եռակի աճն է։ Արտահանողների ասոցիացիան կարծում է, որ Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին փորձում է մենաշնորհել վրացական շուկան։

«Ռուսաստանից ներմուծման ավելացումը տնտեսական էքսպանսիա է։ Մեզ էժան ապրանք է տալիս, ցորենի դեպքում էլ նման իրավիճակ է: Վրաստանի շուկան ողողված է ռուսական էժան ցորենով: Մի կողմից էժան հումքը լավն է, բայց մյուս կողմից, եթե մի օր Ռուսաստանը փակի սահմանը, մենք սոված ենք մնալու։ Տեղական արտադրությունն առաջին տեղում է, և պետությունը պետք է հոգա դրա մասին»,- ասում է միրգ և բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլին։ Նրա կարծիքով, պետությունը հոգ չի տանում սեփական ֆերմերների մասին:

«Օրինակ՝ Թուրքիա անգամ մեկ կիլոգրամ կարտոֆիլ չես կարող ներկրել, որքան էլ այն որակյալ լինի։ Ոչ ոք ձեզ թույլ չի տա փչացնել տեղական արտադրանքի գինը։ Երբ Վրաստանում խաղող հավաքելու ժամանակն է, սահմանը փակվում է, և սա ողջունելի է։ Երբ երկրում մեծ քանակությամբ ապրանք ունես, ի՞նչ ազատ առևտրի մասին ես խոսում։ Ու՞մ հետ պետք է խոսեն ազատ շուկայի մասին՝ Ռուսաստանի, Իրանի և Բելառուսի։ Դա աբսուրդ է։ Այս պրակտիկան աշխարհում ամենուր է, օրինակ՝ Վրաստանից սալոր ենք ուղարկել Լեհաստան, բայց հետ են ուղարկել, քանի որ շատ բերք են ունեցել։ Գլխավորը պետության կամքն է՝ թույլ տալ, որ տեղական արտադրությունը շնչի ու հզորանա»,- ասում է Վախթանգ Բեժիտաշվիլին։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ վերջին յոթ տարում 2023 թվականին ամենաշատ կարտոֆիլ է ներկրվել Վրաստան՝ մինչև 24 հազար տոննա, մինչդեռ 2022 թվականին այդ թիվը կազմել է 11 հազար։ Ներմուծող երկրների թվում առաջատար են Ռուսաստանն ու Բելառուսը։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն նվազել է 4,4 անգամ։ Եթե 2022 թվականին Վրաստանից արտահանվել է 23650 տոննա կարտոֆիլ, ապա 2023 թվականին այս ցուցանիշը նվազել է մինչև 5411 տոննա։

«Կարտոֆիլի իրացումը դժվարանում է և տարեցտարի տեսնում ենք, որ ավելի ու ավելի վատթարանում է: Վերջին երկու-երեք տարում կարտոֆիլի մեծ մասը աղբանոցներում է հայտնվում: Մեր բերքը շուկայում ներմուծվածի հետ մրցակցել չի կարող ինքնարժեքից ելնելով: Մի քանի գործոնի պատճառով՝ մեխանիզացիա, տեխնոլոգիաներ, ոռոգում, պեստիցիդների և պարարտանյութերի գների բարձրացում, որոնք վերջին շրջանում շատ են թանկացել: Ֆերմերների գլխացավանքն է աշխատուժը, որը շատ թանկ է և ֆիզիկապես չկա այն քանակը, որը անհրաժեշտ է նրանց», - ասում է «Ախալքալաքի կարտոֆիլի» ասոցիացիայի խորհրդի նախագահ Մախարե Մացուկատովը: Նրա խոսքով, կառավարության մի քանի որոշում էական փոփոխություն կբերի ստեղծված իրավիճակում: Կառավարությունը պետք է կազմակերպի սառնարանային տնտեսություններ և ուժային կառույցների համար բանջարեղենը գնի վրացի ֆերմերներից, ինչպիսիք են պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, բանտային ծառայությունը: Կառույցները զինվորների և բանտարկյալների կերակրման համար հիմնականում գնում են ներմուծված արտադրանք:
Մախարե Մացուկատովը 2006 թվականից հասարակական կազմակերպությունների հետ միասին կամ ինքնուրույն փորձում է ուսումնասիրել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած են կարտոֆիլ արտադրող ֆերմերները: 2023 թվականին Վրաստանի ՄԱԿ-ի Ասոցիացիայի և USAID-ի աջակցությամբ պատրաստվեց կարտոֆիլի արժեքային շղթայի վերլուծություն, որի շրջանակներում ուսումնասիրվեց կարտոֆիլի արտադրությունը և միջին բերքատվությունը Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում:

Հետազոտության համաձայն, դեռևս խնդիր են մնում սերմնանյութի սերտիֆիկացումը, անբավարար ոռոգման համակարգերը, սահմանափակ հասանելիությունը գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին, պարարտանյութերի և պեստիցիդների ցածր որակը և բարձր գինը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների պակասը միգրացիայի բարձր ցուցանիշի պայմաններում: Հետազոտության մեջ նշվում է, որ շրջաններում սառնարանային տնտեսությունների անբավարար քանակություն կա և վերամշակող գործարաններ չեն գործում։

«Մենք պահեստային տնտեսություններ չունենք, որտեղ ֆերմերները կկարողանան նորմալ պահել իրենց բանջարեղենը: Գարնանը, երբ պահեստի ջերմաստիճանը բարձրանում է 10 աստիճանից, կարտոֆիլը այլևս չի պահվում և կորցնում է իր որակը, ինչի պատճառով սուպերմարկետները և սպառողները դադարում են գնել այն: Այս պատճառով ֆերմերները ստիպված են կամ աշնանը էժան վաճառել, կամ դեն նետել: Վերջին շրջանում շատերը փորձում են չվաճառված կարտոֆիլը նորից ցանել ՝ հույս ունենալով, որ այս անգամ գոնե շահույթ կստանան, սակայն սա շատ վատ պրակտիկա է: Եթե ֆերմերը ֆինանսապես պատրաստ չէ կրկին ծախսեր կատարել ցանքի վրա, պարարտանյութերով ապահովել, ոռոգել, ապա նույն արդյունքը կստանա: Այս պատճառով մեր տարածաշրջանում մեկ հեկտարից ստացված բերքի միջին քանակը շատ ցածր է՝ 17 տոննա, ինչը ծիծաղելի է: Վրաստանի իրականությունից ելնելով, ֆերմերը միջինը պետք է ստանա 30 տոննա բերք: Կարտոֆիլ արտադրողը միայն այդ դեպքում կարող է շահույթ ստանալ»,- բացատրում է Մախարե Մացուկատովը: Նա նշում է, որ այս խնդիրը վերջին յոթ տարվա ընթացքում ավելի է խորանում, ուստի կառավարությունը մինչ այժմ պետք է ուսումնասիրեր իրավիճակը և անցկացներ խորհրդակցություններ ֆերմերների հետ։

Վրաստանի խորհրդարանի ագրարային հարցերի հանձնաժողովի անդամների թվում երկուսը Սամցխե-Ջավախեթիից են։ Սամվել Մանուկյանը՝ իշխող կուսակցության մեծամասնական պատգամավոր Ախալքալաք-Նինոծմինդայից և Սումբատ Կյուրեղյանը, որը խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով է ընդգրկվել։ Խորհրդարանի անդամներին հարցրեցինք, արդյոք քննարկել են ֆերմերների ամենամյա խնդիրները ագրարային հարցերի հանձնաժողովում։ Սումբատ Կյուրեղյանը, որը խոշոր հողատեր է և իր ընտանիքը Ջավախեթիում մոտ 3,800,000 քմ հողատարածք ունի, համարում է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է միայն ֆերմերը։

«Նախ և առաջ, ֆերմերի մեղքն է, նրանք ժամանակին պետք է վաճառեն իրենց բերքը, այստեղ պետության մեղքը չկա։ Մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են, սա բիզնես է։ Անցյալ տարի բերքը շատ էր, մոտավորապես 500 հեկտար, այդ պատճառով ժամանակին չկարողացան վաճառել։ Մեզ մոտ այդպիսի սովորություն է, սպասում են, որ հետո ավելի թանկ վաճառեն, բայց հենց որ հանում ես, անմիջապես պետք է վաճառես։ Բիզնեսի շահերից ելնելով», - ասաց մեզ Սումբատ Կյուրեղյանը, ով նշեց, որ ագրարային հարցերի հանձնաժողովը զբաղվում է միայն այն մշակաբույսերի քննարկմամբ, որոնց բերքատվությունը ամենաբարձրն է։

Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր գյուղերի ծայրամասերում փչացած կարտոֆիլ է թափված, պատգամավոր Սամվել Մանուկյանը չի հավատում, որ գյուղացիները տոննաներով բանջարեղեն են նետել։

«Այն լավ կարտոֆիլը, որ ունեին բնակիչները, լավ գնով՝ երկու լարիով վաճառեցին, աղբն էլ, բնականաբար, չէր վաճառվելու։ Ոչ մի ֆերմեր չի կորցրել ոչ մի կգ բերք, սխալ խնամողներն են կորցրել կարտոֆիլը, բայց դա շատ քիչ քանակություն է եղել։ Տոննաներ կորցրած մարդկանց չեմ ճանաչում, վիճակն այնքան էլ ցավալի չէ»,
- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մանուկյանը։
Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն՝ 2023 թվականին Վրաստանում կարտոֆիլի մշակվող տարածքը կազմել է 16,0 հազար հեկտար։ Տարածքի 54%-ը՝ 8,7 հազար հա, բաժին է ընկնում Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանին։ Գործակալության տեղեկություններով՝ արտադրությունը տատանվում է տարեկան 100-129 հազար տոննայի սահմաններում։

Իրացման խնդիրների և աղբավայր թափված կարտոֆիլի հետ կապված՝ ԳՆ մամուլի ծառայությունից մեզ գրավոր պատասխանեցին, որ տեղական շուկայում կարտոֆիլի իրացման խնդիրն առաջացել է անորակ բերքի պատճառով, որն իր հերթին պայմանավորված է բնապահպանական պայմաններով, չհավաստագրված սերմերով և պահեստային տնտեսությունների բացակայությամբ:

«Վրաստանում կարտոֆիլի ֆերմերների մեծամասնությունը չի կիրառում ցանքաշրջանառությունը և խրված է արտադրության մոնոմշակութային համակարգում։ Համապատասխանաբար, արտադրական շրջաններում (հատկապես Սամցխե-Ջավախեթիում) հողը աղտոտված է տարբեր հիվանդություններով և վիրուսներով, որոնց մեծ մասը հնարավոր չէ վերահսկել թունաքիմիկատներով կամ շատ դժվար է և կապված է բարձր ծախսերի հետ, հետևաբար՝ և՛ բերքատվությունը, և՛ որակը, և՛ բերքի ծավալը կրճատվում է: Վերջինս հանգեցնում է կարտոֆիլի պահպանման ժամկետի կրճատմանը։ Դրան գումարվում է ոլորտում առկա մարտահրավերը որակյալ սերմացուի սակավության հետ կապված, քանի որ ֆերմերների մեծ մասը որպես սերմ օգտագործում է տեղական արտադրության կարտոֆիլը, որը վարակված է վիրուսներով և հիվանդություններով, հետևաբար այդ սերմերը սերտիֆիկացված չեն»,- ասված է նախարարության պատասխանում։

Գործակալությունն առաջարկում է կարտոֆիլ արտադրող ֆերմերներին օգտվել պետական ծրագրերից, ինչպիսիք են արտոնյալ ագրովարկավորումը, ագրոապահովագրությունը, բարձրլեռնային բնակավայրերում կոմբայնների և գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրերը, կենսաարտադրության խթանման և տեխնիկական աջակցության ծրագրերը: Նախարարությունը նամակում ոչինչ չի ասում Սամցխե-Ջավախեթիում վերջին տարիներին ստեղծված ծանր իրավիճակի մասին։
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի -2 °C
img
Բորջոմի -3 °C
img
Ադիգենի 6 °C
img
Ախալցիխե -10 °C
img
Ասպինձա -7 °C
img
Ախալքալաք -10 °C
img
Նինոծմինդա -10 °C
img
Աբասթուման -10 °C
img
Բակուրիան -4 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1592
EUR
EUR
1
2.9516
RUB
RUB
100
2.8581
TRY
TRY
1
0.0800
USD
USD
1
2.8515
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink al hack forum organik hit omegle live+18 film izleMarsbahis girişDeneme Bonusu Veren Sitelervozolbetivobonus veren casino sitesihttps://w88fm.top/zeta librarycasibombetbababetbabamarsbahisayvalık zeytinyağıpijama takımıpijamaikimisli giriş30 tl bonus veren sitelerlink vao w88 moi nhatEkrem Abideneme bonusu veren sitelerMostbethttps://www.vozoldiyari.com/casinolevantdeneme bonusu veren sitelermariobet girişsabahlıkkimonodeneme bonusu veren sitelerultrabetultrabet twitterToy Poodleistanbul escortpaykwikvirabet girişdeneme bonusu veren sitelercasibom girişbelugabahis girişlilibetlilibetbest online casino indiaindia online bettingMikiカジノMikiカジノ 入金不要ボーナスbycasino güncel girişオンラインカジノbelugabahis girişrulet siteleri1xbet Yeni Girişcasinolevantcasinolevantbypuff.comnew bitcoin casinosbitcoin sports bettingnew online casinos canadaonline casino ontarioonline casino canadabitcoin casinosnew online casinobest betting sitesonline sports bettingno deposit bonusimajbetzbahisbetpubliconwincratosroyalbet girişcasinolevantlayarkaca21bankobetblox fruits scriptSolara ExecutoracehgroundsnaptikacehgroundbagonAlev casinoRoku bet güncel girişakcebet girişcasinomegacasinomega girişakcebetdeneme bonusu veren sitelercasibom 738 com trcasibom 738 com trcasibom 738 com trcasibom 738 com trcasibom 738 com trbetciocasinolevantfixbetcasinomegasultanbetbetivo girişcasibom girişmarsbahis7slotscasibom twittermarsbahis giriş1xbetslot siteleriBanko kuponvaycasinoistanbul escortdeneme bonusuoleybet girişotobetcasibominagaming1winsophie rain leaksbetplay girişCasinolevantCasinolevantcasino siteleriimajbet güncel girişjustin tvbetoffice yeni adresbetoffice güncel adresbetoffice yeni girişbetoffice güncel girişbetoffice girişbetofficeSekabet güncel girişcasibom girişligobetjojobetGrandpashabetDeneme Bonusu 2025Grandpashabetaresbetdoedajojobetsophie rain leakedkingbettingvozolmatbetmarsbahisimajbetdeneme bonusu veren sitelerpin uppinupcasibom girişdeneme bonusuMobil Ödeme Bozdurma 7/24otobetekrem abi sitelercenabetsvensk casinobetpuancasinomaxicasinometropolbetpuanotobetbetscosmosnya casinon sverigebasaribetcasibom dizipalxslotmaltbahisikimisliHiltonbet Giriş casibomGüvenilir Medyumlarbettiltjustintvİzmir escortKuşadası escortİzmit escortCasinopopetorobetgrandpashabetgalabetotobetotobetbetebetmarsbahisotobetmarsbahismarsbahisgalabetsekabeterotik film izlemeritking girişpinco girişWinex Marketscasibom girişantep escortsahabetcasinoplusdeneme bonusu veren sitelerbetturkeyxslotzbahissekabetsekabetsekabetsekabetstarzbetsahabetonwinmatbetporno izleimajbetmersobahismadridbet twitterbetturkeybetkanyonmadridbetfixbetvaycasino1winkralbetroyalbet betebetnakitbahisbetkanyonkralbettipobetdinamobetdumanbetbets10 güncel girişcasibombetgittaraftarium24justin tvvbetvbetpornromabettrendbetnakitbahisbahisbudurcasinomobionwinultrabetsekabettelebetcasibombetkombetkom girişbetkom güncel girişkulisbetTanıtım Yazısıonwinsahabetimajbet güncelcasino sitelerisnaptwittercasibom girişcasibomvevobahisbetsmovegoldenbahisbetnanoparibahismavibetelexbetngsbahiskalebetodeonbettempobetasyabahisbetciosuperbetnbetparkbetwoonpillowcoversgalabetcasibomcasibom1xbetpusulabetcasibomgrandpashabetextrabetsavoybettingbahigoprensbetperabetmaltcasinoklasbahismariobettarafbetbiabetdeneme bonusu veren siteler forumcasibom girişbeste casino på nettSweet Bonanza Slot Demomatbetmaltbahistaraftarium24justin tvselçuksportsgrandpashabetbettiltotobetotobet girişvbetvbetsüpertotobetvbetcasibom pornomavibetmavibet girişbetmatikjokerbetmavibet1xbetcasibombetturkeylivebahisstories anonimo452marsbahis comcasibom745 commeritking1615 comelizabet girişmeritking girişbetparkcasibom792fixbet twitterfixbetfixbet girişlivebahislivebahislivebahislivebahisPillow Coverscasibom girişcasino sitelericasino sitelerideneme bonusu veren canlı bahis sitelericasino siteleri 2025holiganbet452marsbahiscasibom745casibom738meritking1616 comcasibom792casinomhubNakitbahisemergency electrician sydneyBetboo Girişpaslanmaz çelikcasibomcasibombetnanoEkrem Abi SitelerRestbet Girişbahis sitelerifacebook downloaderlordbahisbetturkeynakitbahisbetturkeynakitbahis girişbethand girişhd film izleextrabetKavbet girişSekabetbetpark girişbetparkkolaybetbetsatbetpark girişmavibetjojobetExtrabet1casinomhubkombi servisiAtlasbetsahabet girişdede oynaBettiltBettilt Girişmetin2 pvpbeyoğlu escortportobetganobetfree instagram followersinstagram takipçi hilesiinstagram takipçi hilesiHesaplarpusulabetmatadorbet gerçek adresmatadorbetmatadorbet giriş adresimatadorbet girişBetmatikBetmatik Girişmatadorbetmatadorbet bahis sitesicasibomcasibom girişen iyi kumar sitelerikumar sitelerien iyi kumar siteleri 2025deneme bonusu 5000deneme bonusu veren sitelerdeneme bonusutarafbettarafbet giriştarafbet güncel giriştarafbet twitterligobet girişbycasinoligobetxslotbetamarabetturkeybaynesineimajbetimajbet güncel girişimajbetmatbetonwinsekabetsahabetmatadorbetholiganbetbetcioholiganbetmatadorbetgrandpashabetimajbetmatbetsekabetsahabetonwinjojobetholiganbetmatadorbetjojobetrestbetpinbahiscasibomcasibom giriş güncelcasibom girişcasibomcasibom giriş günceljojobetmarsbahiscasibomonwinmatbetsekabetsahabetonwinmarsbahisjojobetvbetkingroyalkavbetkavbet güncel girişlordbahiskulisbetbetvaktibet365boombetbetboostakeroyalbetbetturkeyholiganbetholiganbet güncel girişmatbetmatbet güncel girişlunabetlunabet güncel girişxslotdeneme bonusu, bedava deneme bonusu veren sitelerfixbetcasibompendik escort, kartal escort, istanbul escortcasibom792casibom güncel girişcasibom güncelsetrabetsweet bonanza,sweet bonanza oyna,dede oynaonikinumaracasibomcasibom girişcasibomcasibom üyelik