USAID-ի ֆինանսավորման դադարեցումը տհաճ նորություն է` Իրինա Վերեշչուկ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Վերեշչուկի խոսքով, USAID-ի ֆինանսավորման դադարեցումը անսպասելի ու տհաճ նորություն է։
Ըստ նրա՝ սա առաջին կամ վերջին փորձությունը չէ, որ իրենք պետք է հաղթահարեն։
«Ինչ վերաբերում է USAID-ի ֆինանսավորման կասեցմանը, ապա, այո, սա անսպասելի և տհաճ նորություն է և՛ կառավարության, և՛ պետական հատվածի համար։ Սակայն սա ոչ առաջին, և ոչ էլ վերջին փորձությունը չէ, որը մենք պետք է հաղթահարենք»,- ասել է Իրինա Վերեշչուկը։
Միաժամանակ Իրինա Վերեշչուկը նշել է, որ վստահ է, որ մարդասիրական ոլորտում ամեն ինչ կկայունանա։
«Մոտ ապագայում մենք կսկսենք էական խորհրդակցություններ ամերիկացի գործընկերների հետ՝ արագ վերսկսելու համար Ուկրաինայում մարդասիրական արձագանքման նախագծերի ֆինանսավորումը», – ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Վերեշչուկը։