Հասարակություն
Երկնային մարմիններ վրաց գիտնականների անունով
Հազարավոր երկնային մարմինների թվում, 4-ը կրում են վրաց գիտնականների անունները: Առաջին անգամ 1970 թվականին վրացի հետազոտող Միխեիլ Վաշակիձեի անունով կոչվեց մեզ համար անտեսանելի լուսնի կիսագնդի խառնարաններից մեկը: Մեկ այլ արբանյակային խառնարանը կոչվում է Վիկտոր Ջափիաշվիլիի անունով: Ավելի ուշ, նոր հայտնաբերված փոքր երկնային մասնիկը անվանվեց Եվգենի Խարաձեյի անվամբ, իսկ 1996 թվականին՝ ևս մեկ փոքր մոլորակի տրվեց Ռոլան Կիլաձեի անունը:
23 տարի անց, հետազոտող Ռոլան Կիլաձեյի անունը կրկին հնչեց համաշխարհային աստղագետների շրջանակում: Միջազգային աստղագիտական միությունը, Պլուտոնի մակերևույթի մոտ հայտնաբերված խառնարանները և տարբեր առարկաները կոչեցին մոլորակի ուսումնասիրության վրա աշխատող 14 գիտնականների աննուններով, որոնց թվում էր նաև վրացի գիտնական Ռոլան Կիլաձեն:
«Ռոլան Կիլաձեն վրացի աստղագետ է, առաջիններից մեկը, ով անցկացրեց պլուտոնական դինամիկայի, աստղաչափական և լուսաչափական նորամուծությունների ուսումնասիրությունները»,- գրված է Միջազգային աստղագիտական միության կողմից տարածված տեղեկությունում:
Գիտնականը ծնվել է 1931 թվականին: Աբաստումանի աստղաֆիզիկական աստղադիտարանում աշխատել սկսել է 1955 թվականից: Այլ երկնային մարմինների հետ մեկտեղ, ակտիվորեն ուսումնասիրում էր նաև Պլուտոնը: Նա մոլորակի ուղեկից – Քարոնի գոյության մասին երկմտել է, արբանյակը հայտնաբերելուց մեկ տարի առաջ: Նրա տեսակետներից մեկն այն էր, որ Պլուտոնը դեռ ձևավորման գործընթացում է, որը փոքր ուշ հաստատվեց:
Եթե Ռոլանդ Կիլաձեն աստղեր և մոլորակներ էր ուսումնասիրում, ապա նրա որդին ՝ Դարեջան Ջափարիձեն դիտարկում էր արևը:
«Շատ հաճելի է, երբ ստիպված եմ աշխատել հայրիկիս գործընկերների հետ, որոնք նրան լավ են ճանաչում և ում հետ նա անցկացրել է ամբողջ կյանքը, միշտ նրանց հետ էր աշխատում, սակայն մյուս կողմից ցավալի է, այս ամենը անընդհատ հիշեցնում է հայրիկիս մասին»,- ասում է Դարեջան Ջափարիձեն: Նա Աբասթումանի աստղաֆիզիկական աստղադիտարանի գիտական խորհրդատու է: Երկնային մարմինները նրա հետ միասին ուսումնասիրում են նաև հոր համագործակիցները, որոնցից մեկը Շոթա Ինասարիձեն է, ով գիտնական Ռոլան Կիլաձեյի հետ աշխատում էր 20-րդ դարի 80-ական թվականներից մինչև նրա մահը: Նրանք միասին դիտում էին երկրի արհեստական արբանյակները:
Ռոման Կիլաձեն 2001-2005 թվականներին զբաղեցնում էր Աբասթումանի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենի պաշտոնը: Մինչ այդ, նա առաջինը, հաշվարկել էր Սատուրն մոլորակի օղակների հաստությունը և երկմտում էր, որ այն 2 կմ-ից ավել չի լինի, որը 28 տարի անց իրականացվող դիտարկումների արդյունքում հաստատվեց: 1974-ին նա առաջինը նկատեց Մերկուրի մոլորակի մթնոլորտը: 1975 թվականին Ռոլան Կիլաձեն համաստեղությունում հայտնաբերեց նոր աստղ՝ (Nova Cygni): Վրացի աստղագետ Ռոլան Կիլաձեն մահացել է 2010 թվականին:
«Աբաստումանի աստղադիտարանի թանգարանը գոյություն ունի ավելի քան 10 տարի, այստեղ անկյուններից մեկը ամբողջովին նվիրված է պարոն Ռոլանին»,- ասում է աստղադիտարանի տնօրեն՝ Մաիա Թոդուան:
Աբասթումանի աստղադիտարանի հիմնադրումից անցել է 87 տարի: Տարիների ընթացքում հետազոտությունների և դիտարկումների արդյունքում, այստեղ աշխատող գիտնականները կատարել են շատ կարևոր հայտնագործություններ: Վրացի հետազոտողի առաջին աստղագիտական հայտնագործությունը պատկանում է պրոֆեսոր Գիորգի Թևզաձեին:
Աստղադիտարանի ստեղծման պահից ի վեր հայտնաբերվել են նոր երկնային օբյեկտներ.
• 1942-ին Գ. Թևզաձեն հայտնաբերեց երկու նոր գիսաստղ;
• 1958-1961 թվականներին Շ. Ափրիմաշվիլին հայտնաբերեց երեք նոր աստղ;
• 1967-ին Ա. Ճուաձեն հայտնաբերեց աստղ;
• 1971-1989 թթ Գիվի Քիմերաձեն հայտնավբերեց 6 գերբնական աստղ;
• 1980 թվականին Ր. Ինասարիձեն հայտնաբերեց գերբնական աստղ;
• 1980-1997 թվականներին Գիվի Կիմերիձեն և Ռագուլի Ինասարաձեն հայտնաբերեցին երկու նոր և մեկը կրկնվող նոր աստղեր:
Տարածեք :