Գիորգի Գախարիան Հայաստանում է
Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան պաշտոնական առաջին այցով Հայաստանում է: Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել, որ հարաբերությունների զարգացումը զերծ լինի արտաքին գործոնների ազդեցությունից: Այս համատեքստում էլ խոսել են հակամարտությունների մասին ու կարևորել միմյանց համար զգայուն հարցերում հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը:
Վրաստանի վարչապետը ընդգծեց, որ կառավարությունները պետք է կենտրոնանան տնտեսության զարգացման ու բարեկեցության ապահովման վրա:
Կողմերը Քննարկել են հայ-վրացական գրեթե ամբողջ օրակարգը, հատկապես՝ տրանսպորտային ու էներգետիկ ծրագրերը, որոնք ունեն ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային նշանակություն: