«Իմ աղջիկը մեզանից թաքցնում էր, որ ամուսինը ծեծում էր»,- տուժած կնոջ հայրը
19.02.2020
Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ Սվիրում ապրող կինը, ում ամուսինը կացնով և զենքով սպառնում էր սպանել, իր ընտանիքում տեղի ունեցող ողբերգության մասին չի խոսում:
Միջադեպի մասին դժվարանում են խոսել նաև կնոջ համագյուղացիները, քանի որ մեղադրյալն ու տուժածը գյուղ Սվիրի բնակիչներն են:
Գյուղացիները դրական վերաբերմունք ունեն ինչպես ամուսնու, այնպես էլ կնոջ նկատմամբ, չնայած ասում են, որ ընտանիքում տարաձայնություններն առաջանում էին հիմնականում տղամարդու ոչ սթափ իրավիճակի պատճառով:
Հարբած վիճակում գտնվող ամուսինը հաճախ, անչափահաս երեխայի ներկայությամբ ֆիզիկական վիրավորանք էր հասցնում կնոջը:
Նման դեպքերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, որի ժամանակ կինը փրկվել է հարևանի շնորհիվ:
Ֆիզիկական ոտնձգությունից հետո տղամարդը փորձել է կացնահարել կնոջը և սպառնացել է սպանել նրան, ինչից հետո ականատեսը ոստիկանություն է կանչել:
44-ամյա տղամարդը, ով ներկայումս գտնվում է բանտում, նախկինում կատարված նույն հանցագործության համար մեկ անգամ եղել է ձերբակալված: Իրադեպից հետո նրանք միասին չէին ապրում:
Կնոջ և երեխայի հանդեպ բռնություն ցուցադրող տղամարդու հայրը իրավիճակը կապում է որդու առողջական խնդիրների հետ:
Նրա խոսքով, վերջին ժամանակներում առողջական վիճակն այնքան էր բարդացել, որ կալանավորված տղամարդը կախված էր դեղորայքից:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.