1000-ից ավելի զինվորականների բնակարաններ կտրամադրվեն. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ 1000-ից ավելի զինվորականների բնակարաններ կտրամադրվեն նորակառույց շենքերում։
Վարչապետի խոսքով, հաջորդ տարվանից ևս բյուջեում համապատասխան միջոցներ կտրամադրվեն։
«Վրացական բանակի նկատմամբ հոգատարությունը Վրաստանի կառավարության առանձնահատուկ առաջնահերթությունն է, և այս առումով առանձնահատուկ նշանակություն է տրվում մեր զինվորականների գնահատանքին։ Այս առումով շատ կարեւոր ծրագիր կա՝ 1000-ից ավելի զինվորականների բնակարաններ կտրամադրվեն նորակառույց շենքերում։ Շնորհակալություն պաշտպանության նախարարությանը, պաշտպանության նախարարին այս ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Ծրագիրը պետք է շարունակվի, և ես խնդրում եմ պաշտպանության նախարարին նախապատրաստել հաջորդ փուլի պլանը, որը թույլ կտա էլ ավելի շատ զինծառայողների բնակարաններով ապահովել նորակառույց շենքերում։ Համապատասխան միջոցները բյուջեում կներառվեն նաև հաջորդ տարվանից»,- ասաց վարչապետը։